«Մոռացել եք ահաբեկիչներ մատակարարող, ցեղասպան Թուրքիային». Լիլիթ Գալստյան
«Ոչ մի պաշտոնական մեղադրանք, գնահատական թուրքական ագրեսիային, Արցախի Հանրապետության կարգավիճակի մասին ոչ մի ծպտուն, մոռացել եք ծննդատներ և հիվանդանոցներ ռմբակոծող, ահաբեկիչներ մատակարարող, միջազգային մարդասիրական իրավունքը ոտնահարող, ի վերջո ցեղասպան Թուրքիային»։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով իշխանության գործողություններին՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում։
«Որն է խաղաղության դարաշրջանի ՔՊ-ական պատկերացումը, եթե այն տեղավորվում է այստեղ երեկ հնչած՝ «բանակցում եմ ինչ–որ պետք է» հայտարարության մեջ, ուրեմն ավելի քան ողբերգական է, և մենք մեկ անգամ արդեն վայելել ենք այդ մոտեցումը»,–ասաց նա։
Նա նշեց, որ ազգային արժանապատվության, մեր ապագայի կամ Արցախի մասին միայն ՔՊ-ական պատկերացումները իրավունք չունեն պարտադրվելու մեր ազգին, այդ թվում և սփյուռքին։ «Զրո կամ սեփական կետից սկսելու երկրորդ այսպիսի մի հարված, կնշանակի մեր ինքնության և պետականության վերջը»,–ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
Նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել
ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Վերջին օրերին տարբեր անհատների, քաղ...
Վարդևանյանը համաներման կոչ է անում
2021-ին ՀՀ քննչական կոմիտեի կողմից շրջանառության մեջ դրված «Համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագծին առ այսօր ոչ մ...
Թուրքիան և Ադրբեջանը կսկսեն Իգդիր-Նախիջևան գազատարի շինարարությունը
Թուրքիան և Ադրբեջանը այս տարի կսկսեն Նախիջևան բնական գազի մատակարարման մասին հուշագրի իրականացումը, որը ստորագրվել է 202...
«Վլադիմիր Պուտինը միանշանակ կհրաժարվի մեկնել Անկարա». միջազգայնագետ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը Sputnik Արմենիայի ե...