«Եթե ես Ալեն Սիմոնյանի հետ հանդիպող լինեի, կհանդիպեի Երևանում, կխոսեի՝ ինչի մասին կուզեի». Վանեցյանը՝ Սիմոնյանի հետ ԱՄՆ մեկնելու մասին
«Հրապարակը» գրում է.
«ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության կազմում ԱՄՆ-ում գործուղման լինելու փոխարեն եկել էր խորհրդարան՝ մասնակցելու այս տարվա առաջին նստաշրջանի աշխատանքներին։ Վանեցյանը ԱՄՆ չէր մեկնել, քանի որ վերջին օրով պարզել էր, որ ինքն ընդգրկված չէ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ հանդիպմանը մասնակցող պատգամավորների կազմում։
Մինչ այդ, սակայն, համացանցում աղմուկ էր բարձրացել, թե Վանեցյանը, լինելով Ալեն Սիմոնյանի ներկա կամ երբեմնի ընկերը, նրա հետ մեկնելու է ԱՄՆ և, ով գիտե, գուցե օդանավում միասին լինեն և, ասենք, Վանեցյանը իշխանությունների հետ սկսի համագործակցության մեջ մտնել և այլն։ Հիմա էլ չմեկնեց, որովհետև պարզվեց, որ իր «ընկեր» Ալեն Սիմոնյանն վերջին պահին իրեն դուրս է թողել ամենակարևոր հանդիպումից»։
Hraparak.am-ի այդ դիտարկումներին ի պատասխան՝ Արթուր Վանեցյանն այսօր լրատվականի հետ զրույցում ասել է․
«Դրանք կեղծ պնդումներ են, անհեթեթ բաներ են, որ ես պետք է գնայի Ամերիկայում Ալեն Սիմոնյանի հետ հանդիպեի, ինչ-որ թաքուն, դավադիր պայմանավորվածություն ձեռք բերեի։ Եթե ես Ալեն Սիմոնյանի հետ հանդիպող լինեի, կհանդիպեի Երևանում, կխոսեի՝ ինչի մասին կուզեի»։
Վանեցյանն այնուհետև ավելացրեց, որ ինքը համաձայնել էր մեկնել ԱՄՆ՝ հանդիպելու Նենցի Փելոսիի հետ, որտեղ կներկայացներ իրենց տեսակետը Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ՝ թե՛ արտաքին քաղաքականության մասով, թե՛ ներքին։
«Իշխանությունը, երբ գնում է միջազգային գործընկերների հետ հանդիպումների, նա մշտապես ներկայացնում է իր տեսակետը, և չի լինում հակառակ տեսակետ ներկայացնող։ Եւ երևի թե հենց պատճառներից մեկը դա է, որ վերջին շրջանում էն կառույցները, որոնք մշտապես քննադատել են Հայաստանի Հանրապետության նախկին իշխանություններին ժողովրդավարության արժեքների ոտնահարման մեջ, այսօր լռում են, որովհետև, եթե հիշում եք, նույն Նիկոլ Փաշինյանն առիթը բաց չէր թողնում միջազգային ատյաններում բարձրաձայնել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ ճիշտ, թե սուտ։ Հիմա ասել՝ մենք չենք գնալու ոչ մեկի հետ ոչ մի տեղ․․հավատացեք, Ազգային ժողովում ընդդիմադիր պատգանավորները չեն կարող մեկուսացվել և որևէ առնչություն, շփում չունենալ իշխանական պատգամավորների հետ»,- ասաց Արթուր Վանեցյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՆԱՏՕ-ն հայտնել է, թե որ երկրներից երբեք չի համաձայնի զորքերը դուրս բերել
ՆԱՏՕ-ն երբեք չի համաձայնի զորքերը դուրս բերել այն երկրներից, որոնք միացել են դաշինքին 1997 թվականից, քանի որ դա նրանց դա...
Նախագահը առողջական խնդիրնե՞ր ունի
Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի ավարտից հետո Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է կարճատև ա...
Շոյգուին հրավիրել են Լոնդոն
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ իր ռուս գործընկեր Սերգեյ Շոյգուին հրավիրել է Լոնդոն: Ա...
Ֆրանսիան անընդունելի է համարում Ադրբեջանի հայտարարությունները
Ֆրանսիայի ԱԳՆ-ն անընդունելի է համարում Լեռնային Ղարաբաղ կատարած այցից հետո Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի հա...