ՆԱՏՕ-ն հայտնել է, թե որ երկրներից երբեք չի համաձայնի զորքերը դուրս բերել
ՆԱՏՕ-ն երբեք չի համաձայնի զորքերը դուրս բերել այն երկրներից, որոնք միացել են դաշինքին 1997 թվականից, քանի որ դա նրանց դաշինքի երկրորդ կարգի անդամներ կդարձնի: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կանադական CBC հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է կիրակի օրը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Իհարկե, մենք չենք կարող նաեւ համաձայնել, որ չպետք է ունենանք ՆԱՏՕ-ի զորքեր բոլոր այն երկրներում, որոնք միացել են դաշինքին 1997 թվականից։ Սա ըստ էության կնշանակի, որ մեր անդամների կեսը չի կարողանա պաշտպանվել ՆԱՏՕ-ի զորքերի կողմից։ Այդ ժամանակ նրանք կլինեն ՆԱՏՕ-ի երկրորդ կարգի անդամներ, մենք դա երբեք չենք անի»,-ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպման օրը
Հայտնի է, թե երբ տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վա...
Շոյգուին հրավիրել են Լոնդոն
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ իր ռուս գործընկեր Սերգեյ Շոյգուին հրավիրել է Լոնդոն: Ա...
Իրանի ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպման մասին
Պաշտոնական Թեհրանն արձագանքել է Մոսկվայում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպմանը, այս մասին հ...
Պետությունը պետք է ճանաչի քաղաքացիների ստացած ոչ ֆորմալ և ներֆորմալ կրթությունը. Սիսակ Գաբրիելյան
Նախագիծը կոչված է կարգավորելու լրացուցիչ կրթական ծրագրերի իրականացումը։ Այն առաջարկում է պայմաններ ստեղծել քաղաքացիների...