Ֆրանսիան անընդունելի է համարում Ադրբեջանի հայտարարությունները
Ֆրանսիայի ԱԳՆ-ն անընդունելի է համարում Լեռնային Ղարաբաղ կատարած այցից հետո Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի հասցեին ադրբեջանական կողմի արտահայտությունները, սակայն սպասում է, որ այսուհետ ֆրանսիացի խորհրդարանականներն ու պաշտոնյաներն իրենց այցելությունների մասին նախապես կտեղեկացնեն hանրապետության իշխանություններին: Այս մասին, ինչպես հաղորդում Է ՏԱՍՍ-ը, այսօր հայտարարել Է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը՝ Ազգային ժողովում (խորհրդարանի ստորին պալատում) պատասխանելով պատգամավորների հարցերին։
«Նախագահ Ալիևի խոսքերը վերաբերում են ընտրովի պաշտոնյային և Ֆրանսիայի նախագահի թեկնածուին, դրանք անընդունելի են ըստ էության և ըստ ձևի։ Ես այդ մասին հայտնել եմ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանին»,-ասել է նա։
Նախարարը նաև հիշեցրել է, որ ֆրանսիացի պատգամավորներն ու պաշտոնյաները պարբերաբար տեղյակ են պահում ԱԳՆ-ն իրենց արտասահմանյան այցերի մասին՝ անկախ դրանց նպատակներից, որպես Հայաստան կատարած այցի օրինակ բերելով Սենատում (վերին պալատ) «Հանրապետականների» դաշինքի ղեկավար Բրյունո Ռետայոյին և ԱԳՆ-ին կից պետքարտուղար Կլեման Բոնին։ «Հանրապետականներ» դաշինքի պատգամավոր Էրիկ Սյոտին, որն ուղղել էր հարցը, ի պատասխան հայտարարել է, որ «թեկնածու Պեկրեսը չի պատրաստվում ուղևորությունների թույլտվություն վերցնել թեկնածու Մակրոնից»։
Հիշեցնենք, որ Հանրապետական կուսակցության կողմից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսը մեկնել էր Արցախ 2021-ի դեկտեմբերի 21-ին
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ից պատվիրակություն է եկել Հայաստան և առաջարկներ արել ՀՀ ՊՆ-ին
Հայաստան է ժամանել ԱՄՆ եվրոպական հրամանատարության գործընկերության, անվտանգային համագործակցության և տիեզերքի հետ կապված կ...
Նախագահը առողջական խնդիրնե՞ր ունի
Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի ավարտից հետո Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է կարճատև ա...
Շոյգուին հրավիրել են Լոնդոն
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ իր ռուս գործընկեր Սերգեյ Շոյգուին հրավիրել է Լոնդոն: Ա...
Ադրբեջանի ԱԳՆ-ն «նեղվել է» Ֆրանսիայի գնահատականից
Ադրբեջանը Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարությունը Ալիևի վերաբերյալ համարում է «դիվանագետին ոչ հարիր», տեղեկացնում է Ռ...