Բրիտանիան Ուկրաինային «ինքնապաշտպանվելու» համար զինտեխնիկա կհատկացնի
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կմատակարարի թեթև հակատանկային պաշտպանական զինատեսակներ՝ «ինքնապաշտպանության» համար: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը՝ ելույթ ունենալով խորհրդարանում։
«Մենք որոշել ենք Ուկրաինային մատակարարել թեթև հակատանկային պաշտպանական սպառազինության համակարգեր, դրանք ռազմավարական զենք չեն և վտանգ չեն ներկայացնում Ռուսաստանի համար, դրանք նախատեսված են ինքնապաշտպանության մեջ օգտագործելու համար»,- ասել է նա։
ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ նշել էր, որ «ռուսական ագրեսիայի» և Կիևին դրանից պաշտպանվելու հնարավորության մասին արևմուտքի հայտարարությունները և՛ ծիծաղելի են, և՛ վտանգավոր։
Միևնույն ժամանակ, Կիևը և արևմտյան երկրները վերջերս մտահոգություն են հայտնել Ուկրաինայի սահմանների մոտ Ռուսաստանի կողմից «ագրեսիվ գործողությունների» ենթադրյալ աճի կապակցությամբ։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանը զորքերը տեղափոխում է իր տարածք և իր հայեցողությամբ։ Նրա խոսքով, դա ոչ մեկին չի սպառնում եւ չպետք է անհանգստացնի որեւէ մեկին։
Նմանատիպ հոդվածներ
ՆԱՏՕ-ն հայտնել է, թե որ երկրներից երբեք չի համաձայնի զորքերը դուրս բերել
ՆԱՏՕ-ն երբեք չի համաձայնի զորքերը դուրս բերել այն երկրներից, որոնք միացել են դաշինքին 1997 թվականից, քանի որ դա նրանց դա...
Նախագահը առողջական խնդիրնե՞ր ունի
Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի ավարտից հետո Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է կարճատև ա...
Շոյգուին հրավիրել են Լոնդոն
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ իր ռուս գործընկեր Սերգեյ Շոյգուին հրավիրել է Լոնդոն: Ա...
Ֆրանսիան անընդունելի է համարում Ադրբեջանի հայտարարությունները
Ֆրանսիայի ԱԳՆ-ն անընդունելի է համարում Լեռնային Ղարաբաղ կատարած այցից հետո Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի հա...