ՀՀ ԱԳՆ-ն` Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման մասին
Հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը։
Կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Երկրորդ հանդիպման ամսաթիվն ու վայրը կորոշվի պատշաճ ժամկետում՝ դիվանագիտական ուղիներով։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպման օրը
Հայտնի է, թե երբ տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վա...
Ադրբեջանում հայտարարել են` Ադրբեջանի և Հայաստանի միջև բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել
Բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման հանձնաժողով ստեղծելու մասին, ադրբեջա...
«Հակամարտությունը չի կարգավորվել, ՀՀ-ն 3 զոհ է ունեցել». Ֆրանսիայից կոշտ արձագանքել են Ալիևի հայտարարությանը
Ֆրանսիացի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատ...
Հայկական կողմը նոր առաջարկներ ունի, մենք դրանք կփոխանցենք Բաքվին. Լավրով
«Երեկ ես խոսում էի հայ գործընկերջս հետ, որը նոր առաջարկներ ունի, մենք դրանք կփոխանցենք Բաքվին: Կտեսնենք՝ ինչպես անել, որ...