Ադրբեջանում հայտարարել են` Ադրբեջանի և Հայաստանի միջև բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել
Բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման հանձնաժողով ստեղծելու մասին, ադրբեջանական լրատվականների փոխանցմամբ՝ հայտարարել է ադրբեջանական Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի նախագահ Ֆարիդ Շաֆիևը:
«Կարծում եմ՝ այս տարի չենք կարողանա հասնել խաղաղության համաձայնագրի վերաբերյալ ընդհանուր փաստաթղթի ստորագրմանը: Հայաստանի բնակչության մեծ մասը քվեարկել է Նիկոլ Փաշինյանի օգտին, սակայն յուրաքանչյուր երրորդը նրան դեմ է: Սա հարկավոր է հաշվի առնել: Հայաստանում որոշ կառույցներ չեն աջակցում Փաշինյանի քաղաքականությանը»,- ասել է Շաֆիևը:
Թեև ադրբեջանից նման հայտարարություններ են տարածվում, հիշեցնենք, որ Փաշինյանը բազմիցս է հայտարարել և պնդել` Ադրբեջանի հետ անհրաժեշտ է օր առաջ սկսել սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները: Այս մասին հայտարարություններով է հանդես գալիս նաև ռուսական կողմը` նախագահ Պուտինի և ԱԳՆ-ի մակարդակներով:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպման օրը
Հայտնի է, թե երբ տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը:ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահ...
«Հակամարտությունը չի կարգավորվել, ՀՀ-ն 3 զոհ է ունեցել». Ֆրանսիայից կոշտ արձագանքել են Ալիևի հայտարարությանը
Ֆրանսիացի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագ...
Հայկական կողմը նոր առաջարկներ ունի, մենք դրանք կփոխանցենք Բաքվին. Լավրով
«Երեկ ես խոսում էի հայ գործընկերջս հետ, որը նոր առաջարկներ ունի, մենք դրանք կփոխանցենք Բաքվին: Կտեսնենք՝ ինչպես ան...
ՌԴ-ն բացատրություն է պահանջել Թուրքիայից. Լավրով
Մոսկվան Անկարայից պարզաբանում է պահանջել՝ կապված Թուրքիայի նախագահի օգնականի՝ Ղազախստանում ՀԱՊԿ ուժերի կիրառման մասին հա...