«Հակամարտությունը չի կարգավորվել, ՀՀ-ն 3 զոհ է ունեցել». Ֆրանսիայից կոշտ արձագանքել են Ալիևի հայտարարությանը
Ֆրանսիացի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լոիզոն կոշտ արձագանքել է Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևին, ով Twitter-ում կիսվել է Ալիևի հայտարարությամբ, թե Մինսկի խումբը չպետք է զբաղվի ղարաբաղյան հակամարտությամբ, քանի որ այն փակվել է:
«Պարոն դեսպան, դիվանագիտությունն առաջին հերթին կայանում է նրանում, որ հարգանքով է վերաբերվում այն երկրին, որին պատիվ ունի ծառայելու։ Ֆրանսիան Մինսկի խմբի համանախագահն է, և դուք ձևացնում եք, թե հրաժարվում եք դրանից։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարգավորվել, հրադադարի ռեժիմը չի պահպանվում, Հայաստանը երեկ 3 զոհ է ունեցել»,- պատասխանել է Լոիզոն։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպման օրը
Հայտնի է, թե երբ տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը:ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահ...
Ադրբեջանում հայտարարել են` Ադրբեջանի և Հայաստանի միջև բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել
Բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման հանձնաժողով ստեղծելու մասին, ա...
Հայկական կողմը նոր առաջարկներ ունի, մենք դրանք կփոխանցենք Բաքվին. Լավրով
«Երեկ ես խոսում էի հայ գործընկերջս հետ, որը նոր առաջարկներ ունի, մենք դրանք կփոխանցենք Բաքվին: Կտեսնենք՝ ինչպես ան...
ՌԴ-ն բացատրություն է պահանջել Թուրքիայից. Լավրով
Մոսկվան Անկարայից պարզաբանում է պահանջել՝ կապված Թուրքիայի նախագահի օգնականի՝ Ղազախստանում ՀԱՊԿ ուժերի կիրառման մասին հա...