Կառավարությունը «Հեր-Հեր» ՀԷԿ-ի ու «Արմենիկում» ընկերության կառավարումը ՊՆ-ից փոխանցվեց ՏԿԵ նախարարությանը
Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 13-ի նիստում որոշեց «Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» և «Արմենիկում» ՓԲԸ-ի 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ հետագայում օտարելու նպատակով:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Հեր-Հեր» ՀԷԿ» ՓԲԸ-ն հիմնադրվել և պետական բաժնեմասի կառավարումը ՀՀ պաշտպանության նախարարին է փոխանցվել ՀՀ կառավարության 2017-ի ապրիլի 13-ի որոշմամբ, հանդիսանում է փոքր հիդրոէլեկտրակայան, որն իր արտադրանքը վաճառում է «ՀԷՑ» ՓԲԸ-ին:
Աշխատողների թիվը՝ 10 հոգի, զբաղեցրած հողատարածքը՝ 1000 ք.մ., որից շենք, շինություններ՝ 351 ք.մ.:
«Արմենիկում» ՓԲԸ-ի պետական բաժնեմասի կառավարումը ՀՀ պաշտպանության նախարարությանը փոխանցվել է ՀՀ կառավարության 2004-ի ապրիլի 8-ի որոշմամբ: Ընկերությունն իր ենթակառուցվածքներով հանդիսանում է ինֆեկցիոն հիվանդանոց, մինչև 2020թ. իրականացրել է բուժծառայությունների մատուցում պետական պատվերի շրջանակներում: Ներկայումս իրականացնում է լոբարատոր հետազոտություններ մասնավոր պատվերների հիման վրա, ինչպես նաև տարածքների վարձակալությամբ տրամադրում, աշխատողների թիվը՝ 14 հոգի, զբաղեցրած հողատարածքը՝ 0.92 հա, որից շենք, շինություններ՝ 4467.34 ք.մ.:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպման օրը
Հայտնի է, թե երբ տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը:ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը խոսեց սահմանային բախման և մեր զոհերի մասին
«Ցավոք, շարունակում ենք միջադեպեր ու զոհեր ունենալ սահմանին: Ես ասել եմ ու Կառավարության ծրագրում էլ արտահայտված է...
Ադրբեջանում հայտարարել են` Ադրբեջանի և Հայաստանի միջև բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել
Բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման հանձնաժողով ստեղծելու մասին, ա...
ՌԴ ԱԳՆ-ն` հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման մասին
Մոսկվան լրջորեն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին հերթական անգամ իրավիճակի սրմամբ և կոչ է անում զերծ մնալ ուժային...