ՆԱՏՕ-ն պատրաստ է վերաբացել իր գրասենյակը Մոսկվայում
Հյուսիսատլանտյան դաշինքի Բրյուսելի կենտրոնակայանում ավարտվել է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը: Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:
Բանակցությունները տևել են ավելի քան 4 ժամ:
Ռուսական կողմը ներկայացրել են ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն և պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը: ՆԱՏՕ-ից ներկա են եղել գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և ներկայացուցիչները դաշնակից անդամ 30 երկրներից:
Հանդիպման արդյունքների մասին դեռևս հայտարարություններ չեն արվել, կողմերը միայն պատրաստակամություն են հայտնել շարունակելու երկխոսությունը:
РИА-ն գրում է, որ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը հայտարարել է` ՆԱՏՕ-ն պատրաստ է վերաբացել իր գրասենյակը Մոսկվայում և նախապայմաններ չի դնում Բրյուսելում ռուսական առաքելության աշխատանքի վերականգնման համար։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպման օրը
Հայտնի է, թե երբ տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը խոսեց սահմանային բախման և մեր զոհերի մասին
«Ցավոք, շարունակում ենք միջադեպեր ու զոհեր ունենալ սահմանին: Ես ասել եմ ու Կառավարության ծրագրում էլ արտահայտված է առաջի...
Ադրբեջանում հայտարարել են` Ադրբեջանի և Հայաստանի միջև բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել
Բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման հանձնաժողով ստեղծելու մասին, ադրբեջա...
ՌԴ ԱԳՆ-ն` հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման մասին
Մոսկվան լրջորեն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին հերթական անգամ իրավիճակի սրմամբ և կոչ է անում զերծ մնալ ուժային...