Հրդեհ՝ Երևանի բնակարաններից մեկում․ վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
Հունվարի 7-ին, ժամը 23։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացու փողոցի թիվ 47 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 6-րդ հարկի բնակարաններից մեկում (մոտ 70 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է հունվարի 8-ին, ժամը 00։38-ին, մարվել՝ 00։53-ին։
Այրվել են բնակարանը՝ գույքով և 7-րդ հարկի բնակարաններից մեկի պատուհանների շրջանակները (մոտ 18 քմ)։
Փրկարարները շենքից տարահանել են 28 քաղաքացու. բնակիչներից Ռ. Ս.-ն (ծնված 1946 թ․) հոսպիտալացվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, իսկ Մ. Տ.-ն (ծնված 2019 թ․)՝ «Մուրացան» հիվանդանոցային համալիր, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար։
Նմանատիպ հոդվածներ
13-ամյա վարորդը տեղում մահացել է․ ավտովթար Արագածոտնի մարզում
Այսօր՝ հունվարի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Արագա...
Պահանջել են դուրս բերել զորքերը Ղազախստանից՝ հայտնելով պայթյունի վտանգի մասին
Անհայտ անձինք հայտարարել են Մոսկվայում Հայաստանի և Բելառուսի դեսպանություններում պայթյունի վտանգի մասին՝ պահանջելով դուր...
Հարձակվել են պարեկների վրա. արտակարգ դեպք` Երևանում
Երեկ՝ հունվարի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության պարեկներ Սուրեն Փաշայ...
Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի
Այսօր՝ հունվարի 8-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40–ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 4-ր...