«Կարգուկանոնի խախտման գործում աջակցող դեր են խաղում ազատ լրատվամիջոցները». Տոկաև
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ ազատ լրատվամիջոցները և օտարերկրյա գործիչները հանցակից են դարձել Ղազախստանում իրադարձությունների սանձազերծմանը: Նա մասնավորապես նշել է. «Կարգուկանոնի խախտման գործում աջակցող և էապես հրահրող դեր են խաղում, այսպես կոչված, ազատ լրատվամիջոցները և օտարերկրյա գործիչները, որոնք հեռու են մեր բազմազգ ժողովրդի հիմնարար շահերից: Կարելի է առանց չափազանցության ասել, որ բոլոր այս անպատասխանատու դեմագոգները դարձան հանցակիցներ Ղազախստանում տեղի ունեցած ողբերգության սանձազերծման գործում»,- ասել է Տոկաևը Ղազախստանի ժողովրդին ուղղված ուղերձում։
Ղազախստանի Հանրապետության ղեկավարի խոսքով՝ նման գործողությունները զգալի վնաս են հասցնում տնտեսական, սոցիալական և քաղաքական կայունությանը։«Եվ մենք կոշտ ենք արձագանքելու իրավական վանդալիզմի բոլոր գործողություններին։ Կասկած չկա, որ մենք արագորեն կհաղթահարենք մեր պատմության այս սև շրջանը»,- հավելել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Տոկաևը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն իր ուղերձում շնորհակալություն է հայտնել ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի վարչապետ Նիկ...
Նազարբաևը Նուրսուլթանում է․ մամուլի քարտուղար
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը գտնվում է հանրապետության մայրաքաղաքում և անմիջական կապ է պահպանում պետու...
Ի՞նչ են զրուցել Փաշինյանն ու Լուկաշենկոն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հունվարի 7-ին հեռախոսազրույցում քննարկել են Ղազախս...
Տոկաևը հունվարի 10-ը հայտարարել է սգո օր
Տոկաևը հունվարի 10-ը հայտարարել է համազգային սգո օր: Այս մասին տեղեկացնում է Sputnik Kazakhstan տելեգրամյան ալիքը։ Հիշեց...