Նազարբաևը Նուրսուլթանում է․ մամուլի քարտուղար
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը գտնվում է հանրապետության մայրաքաղաքում և անմիջական կապ է պահպանում պետության ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Այս մասին հայտարարել է Նազարբաևի մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայը, գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը:
«Էլբասին՝ ազգի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևը, Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթան քաղաքում է։ Խնդրում ենք գիտակցաբար սուտ և ենթադրական տեղեկատվություն չտարածել։ Էլբասին մի շարք խորհրդատվական հանդիպումներ է անցկացնում և անմիջական կապի մեջ է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ»,- գրել է Ուկիբայը Twitter-ի իր էջում։
Նա նաև հայտնել է, որ Նազարբաևը մի քանի հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանին բարեկամ երկրների ղեկավարների հետ, և որ «էլբասինը» կոչ է անում բոլորին համախմբվել Ղազախստանի նախագահի շուրջ՝ հաղթահարելու առկա մարտահրավերները և ապահովելու մեր երկրի ամբողջականությունը»,- ասել է մամուլի քարտուղարը։
Հիշեցնենք, որ հունվարի սկզբից մեկնարկած ցույցերի պատճառով Ղազախստանում հայտարարվել է արտակարգ դրություն, բախումներն ուժայինների և քաղաքացիների միջև շարունավում են, երկու կողմից էլ կան զոհեր։
Նմանատիպ հոդվածներ
«Ամբողջ աշխարհը դա տեսավ ղարաբաղյան հաղթանակի ժամանակ»․ Մևլութ Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Ղազախստանում կատարվող վերջին իրադարձություններին։ Նա մասնավոր...
Ադրբեջանի դեսպանը ներողություն է խնդրել․ «Արցախ» ստեղծագործությունը հայկական է․ Արա Գևորգյանը շահեց դատը
Վերջապես ավարտվել է ադրբեջանցիների կողմից հայ կոմպոզիտոր Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության հեղինակության մասին հորի...
Սայաթ Շիրինյանը՝ Ղազախստան ուղարկված խաղաղապահների մասին
Ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խաղաղապահներին Ղազախստան ուղարկելը Ղազախստանի հայ հա...
Տոկաևը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն իր ուղերձում շնորհակալություն է հայտնել ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի վարչապետ Նիկ...