Ի՞նչ են զրուցել Փաշինյանն ու Լուկաշենկոն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հունվարի 7-ին հեռախոսազրույցում քննարկել են Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործունեությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի պաշտոնական կայքէջը:
Նշվում է, որ հունվարի 7-ին հեռախոսազրույց է անցկացվել նաև Լուկաշենկոյի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև:
Բելառուսի նախագահի կայքէջը նշում է, որ Փաշինյանի և Պուտինի հետ Լուկաշենկոյի հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել է Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործունեությունը:
«Զրույցի ընթացքում երկրների առաջնորդները շեշտել են, որ գլխավոր խնդիրներից մեկը Ղազախստանի տարածք դրսից հանցավոր խմբավորումների ներթափանցումը թույլ չտալն է, որպեսզի իրենք՝ ղազախստանցիները, այս երկրի ժողովուրդը, ինքնուրույն կարողանան լուծել ներքին խնդիրները», - նշում է Բելառուսի նախագահի կայքէջը:
Նմանատիպ հոդվածներ
«Ամբողջ աշխարհը դա տեսավ ղարաբաղյան հաղթանակի ժամանակ»․ Մևլութ Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Ղազախստանում կատարվող վերջին իրադարձություններին։ Նա մասնավոր...
Տոկաևը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն իր ուղերձում շնորհակալություն է հայտնել ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի վարչապետ Նիկ...
Նազարբաևը Նուրսուլթանում է․ մամուլի քարտուղար
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը գտնվում է հանրապետության մայրաքաղաքում և անմիջական կապ է պահպանում պետու...
«Այս լեգիտիմ ակնկալիքը ունի բացառիկ հանրային պահանջ»․ Արամ Վարդևանյանը պահանջում է դիմել ՀԱՊԿ-ին
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «2021 թվականի դեկտեմբերի 10-ին ՀՀ ԱԳՆ պաշտոն...