Պատկերացնու՞մ եք ի՞նչ կլինի Ղազախստանի հայերի հետ, եթե այնտեղ մեր զորքերը որևէ մեկի վրա կրակեն․ Դանիել Իոանիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր Դանիել Իոանիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանը Ղազախստան ուղարկած զորախմբում ներառել է դեսանտա-գրոհային ստորաբաժանում, որը, ըստ ԱԳՆ-ի, զբաղվելու է ռազմավարական օբեկտների «պահպանությամբ»: Եվ ուրեմն երկու հարց.
1. Ինչու՞ ենք ուղարկվել ոչ թե ոստիկանության զորքերի կամ, գոնե, միայն խաղաղապահ բրիգադի ստորաբաժանում, այլ դեսանտագրոհային ստորաբաժանում:
2. Ի՞նչ են անելու մեր զորքերը (այդ թվում` դեսանտա-գրոհային), եթե այդ (իրենց պահպանությանը հանձնված) ռազմավարական օբեկտին մոտենան ցուցարարներ: Զորքերը ոչ մահակ ունեն, ոչ էլ արցունքաբեր գազ... Եվ ուրեմն ի՞նչ, մեր զորքերը կրակելու են ղազախ ցուցարարների վրա՞:
3. Իսկ Ղազախստանում մեր սփյուռքի մասին մտածե՞լ ենք: Պատկերացնու՞մ եք ի՞նչ կլինի Ղազախստանի հայերի հետ, եթե այնտեղ մեր զորքերը որևէ մեկի վրա կրակեն... Կամ չկրակեն, բայց ապատեղեկատվություն տարածվի, որ կրակել են:
Հ.Գ. Արցախյան պատերազմի ամենաթեժ մարտերին մասնակցած զորքերը գնում են պաշտպանելու «Ադրբեջանի հաղթանակը» շնորհավորած բռնապետին»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Հայ խաղաղապահները մեկնել են Ղազախստան
Հիմք ընդունելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն սահմանափա...
Փաշինյանը հայտարարություն է տարածել. ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը կմեկնեն Ղազախստան
Ղազախստանի հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաեւի դիմումի հիման վրա եւ Ղազախստանի ազգային անվտանգությանը եւ ինքնիշխ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց
Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել ՀԱՊԿ հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց և հերթական անգամ ելույթ ունեցավ:...
Ռուսական ավիաբազայի օդաչուները` Հայաստանի լեռներում
Էրեբունու ռուսական ավիաբազայի օդաչուները Հայաստանի լեռներում դժվար եղանակային պայմաններում թռիչքներ են սկսել: Այս մասին...