«Ղազախստանում տեղի ունեցող գործընթացների կարևորությունը Հայաստանի տեսանկյունից»․ արևելագետ
Արևելագետ Արմեն Պետրոսյանի գրառումը. «Ղազախստանում տեղի ունեցող գործընթացների կարևորությունը Հայաստանի տեսանկյունից
Զերծ մնալով Ղազախստանում՝ որպես հերթական հետխորհրդային երկրում նաև բազմաթիվ օբյեկտիվ իրողությունների համադրությամբ ծավալվող ներքաղաքական գործընթացների գնահատականից, այնուամենայնիվ կարևոր է նաև դրանց՝ Հայաստանի վրա հավանական տարատեսակ ազդեցության հնարավորությունների դիտարկումը։
Մասնավորապես՝
1. Ղազախստանյան զարգացումները (հատկապես հաշվի առնելով դրանց սոցիալ-տնտեսական հիմքերը) շղթայական էֆեկտով կարող են որոշակի տարածում ունենալ նաև այդ երկրի մի շարք հարևան կամ բարեկամ նույնաբնույթ վարչակարգերի վրա, որպես օրինակ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի նաև Թուրքիայի։
2. Ղազախստանյան իրադարձությունների հանգուցալուծման տարաբնույթ տարբերակները կարող են և՛ դրականորեն, և՛ բացասական կերպով ազդել Ռուսաստանի՝ գլոբալ և տարբեր տարածաշրջանաններում ունեցած դիրքերի վրա, այսինքն՝ կողմնակի էֆեկտով նաև Այսրկովկասի, հետևաբար նաև Հայաստանի, Արցախի և հայկական շահերի վրա։
3. Ղազախստանյան իրադարձությունները կարող են շահերի բախման նոր ակտիվ հարթակի վերածվել Ռուսաստանի և Թուրքիայի միջև՝ դրանց հնարավոր հետևանքներով կամ արդյունքներով և այլն։
Հ.Գ. Հայաստանի նախագահության պայմաններում ՀԱՊԿ առարկայական արձագանքի դրական արդյունքն այն է, որ կարող է որպես դաշինքի գործունեության օրինակելի դեպք գնահատվել՝ նրա որևէ անդամի համար առաջացած սպառնալիքներին անդրադառնալու տեսանկյունից»։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հայտարարություն է տարածել. ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը կմեկնեն Ղազախստան
Ղազախստանի հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաեւի դիմումի հիման վրա եւ Ղազախստանի ազգային անվտանգությանը եւ ինքնիշխ...
ՀՐԱՏԱՊ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Հայ խաղաղապահները մեկնել են Ղազախստան
Հիմք ընդունելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն սահմանափա...
Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ-ի նախագահությունը
Հայաստանը ստանձնել է 2022 թ. նախագահությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ)։ Տաջիկստանից...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց
Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել ՀԱՊԿ հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց և հերթական անգամ ելույթ ունեցավ:...