Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ-ի նախագահությունը
Հայաստանը ստանձնել է 2022 թ. նախագահությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ)։ Տաջիկստանից նախագահությունը պաշտոնապես Հայաստանին է փոխանցվել 2021 թ. սեպտեմբերին՝ կազմակերպության վերջին նստաշրջանին:
Հայաստանն արդեն ձևակերել է կազմակերպությունում նախագահության առաջնահերթությունները՝ հաշվի առնելով վերջին տարիների մարտահրավերները: Դրանք ներառում են ՀԱՊԿ գործունեության արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև կազմակերպության ռազմական բաղադրիչի հետագա զարգացման հարցերը։ Կառույցի մյուս ավանդական առաջնահերթությունները, այդ թվում՝ ահաբեկչության, ծայրահեղականության, թմրանյութերի ապօրինի շրջանառության, ապօրինի միգրացիայի դեմ պայքարը, պահպանվում են:
ՀԱՊԿ-ի նոր գերակայությունների թվում է դիմակայությունը կենսաբանական սպառնալիքներին։ ՀԱՊԿ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեին կից կստեղծվի կենսաբանական անվտանգության հարցերով լիազորված մարմինների համակարգող խորհուրդ։
2022 թ. ավարտին ՀԱՊԿ-ում նախագահությունը Հայաստանից կանցնի Բելառուսին:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հայտարարություն է տարածել. ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը կմեկնեն Ղազախստան
Ղազախստանի հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաեւի դիմումի հիման վրա եւ Ղազախստանի ազգային անվտանգությանը եւ ինքնիշխ...
ՀՐԱՏԱՊ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Հայ խաղաղապահները մեկնել են Ղազախստան
Հիմք ընդունելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն սահմանափա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց
Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել ՀԱՊԿ հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց և հերթական անգամ ելույթ ունեցավ:...
Ռուսական ավիաբազայի օդաչուները` Հայաստանի լեռներում
Էրեբունու ռուսական ավիաբազայի օդաչուները Հայաստանի լեռներում դժվար եղանակային պայմաններում թռիչքներ են սկսել: Այս մասին...