Ղազախստանում ոստիկանները նույնպես սկսել են կրակել ցոււցարարների ուղղությամբ
Ալմաթիի շրջանային ներքին գործերի վարչության տանիքից ոստիկանները կրակում են այն ցուցարարների վրա, ովքեր փորձում են ներխուժել ոստիկանության շենք։
Նշվում է, որ զենքն արդեն իսկ բացահայտորեն կիրառվում է հակամարտության երկու կողմերի կողմից։