
Ալեն Սիմոնյանն այցելել է ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտի

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ այցելել է ՀՀ հյուսիսարեւելյան սահմանագոտի: Տեղեկությունը հայտնում ԱԺ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ առաջնագծում զորամիավորման հրամանատարի ուղեկցությամբ ԱԺ նախագահը շրջայց է կատարել մարտական դիրքերում։ Սիմոնյանը մասնակցել է նաև նորակառույց դիրքերից մեկի բացման արարողությանը: Խորհրդարանի ղեկավարը զրուցել է հրամանատարական կազմի և զինծառայողների հետ, ծանոթացել նրանց կարիքներին: Ալեն Սիմոնյանը շնորհավորել է զինծառայողների գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը՝ մաղթելով խաղաղություն և բարի ծառայություն: