«Ո՞ւր գնանք էս ձյուն-ձմեռնոցով». Վարդաշենի անօթևանների կացարանի բնակիչներին մեկ օր ժամանակ են տվել

Վարդաշենում գտնվող անօթևանների կացարանի բնակիչներն ահազանգում են, որ տնօրինությունը կացարանն ազատելու համար մեկ օր ժամանակ է տվել: Այս մասին հայտնում է 168.аm-ը:

«Դեկտեմբերի 22-ին ես նամակ եմ հղել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար պարոն Մկրտչյանին, որպեսզի մեզ ասեն՝ ինչ է լինելու տվյալ մարդկանց հետագա ճակատագիրը և մեր անելիքները: Այսօր ամսի 29-նն է, սակայն ոչ մի պատասխան չունեմ: Իմ պայմանագրի ժամկետը լրանում է դեկտեմբերի 31-ին: Ես մարդկանց պետք է զգուշացնեի այդ մասին: Մնացել է երեք օր և ոչ մի իրավական հիմք չունեմ պահելու նրանց»,- լրագրողների հետ զրույցում պարզաբանելով ստեղծված իրավիճակը, ասաց անօթևանների կացարանի տնօրեն Շավարշ Խաչատրյանը: Նա նշեց, որ «այլ ճանապարհներով» իմացել է, որ կացարանի բնակիչները պետք է տեղափոխվեն 4-րդ գյուղ, ինչը ևս հստակ չէ:

Քաղաքականություն