ՌԴ-ում քահանան դատապարտվել է 21 տարվա ազատազրկման՝ 11 երեխայի մանկապղծության համար
Օրենբուրգի շրջանի Սարակտաշի շրջանային դատարանը քահանա Նիկոլայ Ստրեմսկիին մեղավոր է ճանաչել 11 երեխայի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու համար և դատապարտել 21 տարվա ազատազրկման, այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ին։
2019 թվականի սեպտեմբերին Ստրեմսկին ձերբակալվել է անչափահասի բռնաբարության, անչափահասների նկատմամբ սեռական բռնության և դաստիարակման պարտականությունները չկատարելու կասկածանքով։ Օրենբուրգի թեմը հետաքննության ընթացքում հոգևոր ծառայություն արգելք է դրել Ստրեմսկու նկատմամբ։ Գործով տուժող է ճանաչվել 11 երեխա։
Ըստ դատարանի՝ քահանան 20 տարով զրկվել է նաև երեխաների հետ աշխատանքին առնչվող գործունեությամբ զբաղվելու իրավունքից, ինչպես նաև «Ծնողական փառքի շքանշան» պետական պարգևից։
Նմանատիպ հոդվածներ
Թբիլիսին և Բաքուն ստորագրեցին ռազմական համագործակցության ծրագիր
Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն, ով պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում, հանդիպել է ադրբեջանցի գ...
Թուրք քաղաքապետը 2000 հոգու դատի է տվել իր հասցեին գրառումներ անելու համար
Թուրքիայի Բոլու քաղաքի ղեկավար Թանջու Օզջանը դատի է տվել 2000 օգտատիրոջ` նրանց մեղադրելով իր հասցեին վիրավորական գրառում...
Լուսանկար․ Ուկրաինացի փոխնախարարը զրկվել է պաշտոնից զգեստի պատճառով, որը վաճառվել է 1000 դոլարով
Գեղեցկությունն ու առատաձեռնությունը գնում են ձեռք ձեռքի տված: Դա ապացուցել է Ուկրաինայի կրթության և գիտության (այժմ նախկ...
Ֆրանսիայում նույնպես կարգելվի չպատվաստվածների մուտքը հանրային սննդի կետեր
Ֆրանսիայի կառավարությունը հայտնել է, որ չնայած բողոքներին և ընթացակարգային բարդություններին, հունվարի կեսից միևնույն է`...