Թբիլիսին և Բաքուն ստորագրեցին ռազմական համագործակցության ծրագիր
Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն, ով պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում, հանդիպել է ադրբեջանցի գործընկեր գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ։ Ինչպես հայտնում է «Ալիք մեդիա»-ն, այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը:
Գերատեսչության տվյալներով՝ Վրաստանի պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Զաքիր Հասանովին՝ Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը ցուցաբերած ամուր աջակցության համար։
«Հանդիպմանը նախարարները քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության խնդիրները, խոսել սպառնալիքների և մարտահրավերների մասին։ Կողմերն ընդգծել են երկկողմ և բազմակողմ միջազգային համագործակցության խորացման և ամրապնդման անհրաժեշտությունը։ Մասնավորապես, երկկողմ քննարկման ընթացքում կարևորվել է բազմազգ զորավարժություններին ադրբեջանցի զինվորականների մասնակցությունը, ինչպես նաև ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը։ Նշվել է, որ Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան եռակողմ համատեղ զորավարժություններն ու փորձագիտական մակարդակով հանդիպումներն էլ ավելի են մերձեցնում երկու երկրների զինվորականներին և ամրապնդում փոխգործակցությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի ուշ Ջուանշեր Բուրճուլաձեն և Զաքիր Հասանովը ստորագրել են երկկողմ ռազմական համագործակցության 2022 թվականի ծրագիրը:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ում քահանան դատապարտվել է 21 տարվա ազատազրկման՝ 11 երեխայի մանկապղծության համար
Օրենբուրգի շրջանի Սարակտաշի շրջանային դատարանը քահանա Նիկոլայ Ստրեմսկիին մեղավոր է ճանաչել 11 երեխայի նկատմամբ սեռական բ...
Թուրք քաղաքապետը 2000 հոգու դատի է տվել իր հասցեին գրառումներ անելու համար
Թուրքիայի Բոլու քաղաքի ղեկավար Թանջու Օզջանը դատի է տվել 2000 օգտատիրոջ` նրանց մեղադրելով իր հասցեին վիրավորական գրառում...
Լուսանկար․ Ուկրաինացի փոխնախարարը զրկվել է պաշտոնից զգեստի պատճառով, որը վաճառվել է 1000 դոլարով
Գեղեցկությունն ու առատաձեռնությունը գնում են ձեռք ձեռքի տված: Դա ապացուցել է Ուկրաինայի կրթության և գիտության (այժմ նախկ...
ՌԴ ԱԳՆ-ն Ղազախստանում իրադարձությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել
Ռուսաստանն ուշադրությամբ հետևում է Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին և հանդես է գալիս հարևան երկրում առկա խն...