Ֆրանսիայում նույնպես կարգելվի չպատվաստվածների մուտքը հանրային սննդի կետեր
Ֆրանսիայի կառավարությունը հայտնել է, որ չնայած բողոքներին և ընթացակարգային բարդություններին, հունվարի կեսից միևնույն է` կիրառվելու է չպատվաստվածների մուտքը հանրային սննդի և ժամանցի հիմնարկներ, ինչպես նաև տրանսպորտ արգելելու որոշումը:
Ֆրանսիայի եվրոպական հարցերով նախարար Կլեման Բոնն ասել է, որ հունվարի 15-ը մնում է այն օրը, երբ պահանջը կմտնի ուժի մեջ:
Այսօր Ֆրանսիայում ռեստորան, սրճարան, կինոթատրոն գնալու և գնացք նստելու համար պետք է ներկայացնել պատվաստման հավաստագիր կամ կորոնավիրուսի ստուգման բացասական պատասխանով տեղեկանք: Հունվարի 15-ից այդ տեղեկանքն այլևս չի ընդունվի:
Օրինագիծը վրդովմունք է առաջացրել Ֆրանսիայում: Հակապատվաստման շարժման ակտիվիստները և աջակողմյան քաղաքական խմբավորումները պահանջում են այն չեղարկել, սակայն կառավարությունը դրա վճռական աջակիցն է:
Նմանատիպ հոդվածներ
Լուսանկար․ Ուկրաինացի փոխնախարարը զրկվել է պաշտոնից զգեստի պատճառով, որը վաճառվել է 1000 դոլարով
Գեղեցկությունն ու առատաձեռնությունը գնում են ձեռք ձեռքի տված: Դա ապացուցել է Ուկրաինայի կրթության և գիտության (այժմ նախկ...
ՌԴ ԱԳՆ-ն Ղազախստանում իրադարձությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել
Ռուսաստանն ուշադրությամբ հետևում է Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին և հանդես է գալիս հարևան երկրում առկա խն...
Ալմաթայում 13 զոհված ոստիկաններից 2-ի դին հայտնաբերել են գլխատված
Ալմա-Աթայում բախումների հետևանքով զոհված ոստիկանների թիվը հասել է 13-ի։ Երկու ոստիկանի դի հայտնաբերվել է գլխատված վիճակո...
Ղազախստանում դադարեցվել է բանկերի աշխատանքը
Ղազախստանում բոլոր ֆինանսական կազակերպությունները դադարեցրել են իրենց գործունեթյունը հակաահաբեկչական գործողությունից եւ...