ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Բայրաքթար»-ն ունի մրցակից. հրապարակվել են «Օրիոն» հարձակողական ԱԹՍ-ի թիրախ ոչնչացնելու կադրերը
ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է ռուսական «Օրիոն» հարձակողական անօդաչու սարքի փորձարկումների կադրերը, հայտնում է «Սպուտնիկ» գործակալությունը:
Ռուսական նորագույն անօդաչու սարքն առաջին անգամ օգտագործվել է մեկ այլ անօդաչու սարքի դեմ։
«Օրիոն»-ը հաջողությամբ խոցել է մանևրող օդային թիրախը և մի քանի հարված հասցրել ցամաքային թիրախներին: Փորձարկումներն անցկացվել են Ղրիմի փորձարկման վայրերից մեկում։