Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին չշահարկել «չինական սպառնալիքը» Գրենլանդիայի հարցում
Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի այսպես կոչված «չինական սպառնալիքի» օգտագործումը՝ որպես սեփական շահերը առաջ մղելու պատրվակ։ Նա այդ մասին ասել է այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում՝ մեկնաբանելով Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակը։
Գո Ցզյակունի հայտարարությունը հաջորդել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ շաբաթ օրը հնչեցրած հայտարարությանը, ըստ որի ԱՄՆ-ն մաքսատուրքեր է սահմանում Դանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների և Ֆինլանդիայի նկատմամբ՝ Գրենլանդիայի հարցում նրանց դիրքորոշման պատճառով։ Նախատեսվում է, որ մաքսատուրքը ուժի մեջ կմտնի փետրվարի 1-ից և կկազմի 10 տոկոս, իսկ հունիսից կբարձրանա մինչև 25 տոկոս։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ սահմանված մաքսատուրքերը կգործեն նշված երկրների բոլոր ապրանքների նկատմամբ մինչև Գրենլանդիան ԱՄՆ-ի կողմից ձեռք բերելու վերաբերյալ գործարքի կնքումը։ Ավելի վաղ Թրամփը նաև հայտարարել էր, որ Դանիան ի վիճակի չէ խոչընդոտել Ռուսաստանին և Չինաստանին, եթե նրանք ցանկանան վերահսկողություն հաստատել Գրենլանդիայի նկատմամբ։
Պեկինը, արձագանքելով այդ հայտարարություններին, ընդգծել է, որ ԱՄՆ-ը պետք է հրաժարվի Չինաստանի անունը օգտագործելուց՝ միջազգային հարցերում սեփական քաղաքական և տնտեսական նպատակները արդարացնելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Սամվել Կարապետյանը ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվեց տուն
Գործարար Սամվել Կարապետյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ից այսօր տեղափոխվեց տուն։ Առավոտից նրա տան մոտ հավաքվել էին նրա աջակիցնե...
Մեջը քյար չկա, եթե հրապարակային չէ. պիտի գաք՝ գործ անեք․ Կոնջորյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ասել է, որ ընդդիմությունը չի օգտվում նվազագույն հնարավորություններից...
Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքով
Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ անժամկետ կալանքը, փոխարինվեց տնային կա...
Ռուսական հեղուկ գազը Հայաստան կներմուծվի երկաթուղով` Ադրբեջանի տարածքով
Գաղտնիք չէ, որ հեղուկ գազի հետ կապված Հայաստանում հիմա մեծ խնդկիր կա, խնդիրը պայմանավորված է նրանով, որ մենք ներմուծում...