Հայը դոնոր է դարձել կանադացի հիվանդի համար և վերջինիս բուժվելու հնարավորություն տվել. ԱՆ

Հայ դոնորն օգնության ձեռք է մեկնել լեյկեմիայով տառապող կանադացի հիվանդին:

 

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ոսկրածուծի/ցողունային բջիջների համապատասխան դոնորներ փնտրող և հավաքագրող Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստի միջազգային համագործակցության արդյունքում` հայ դոնորն օգնել է ցողունային բջիջների փոխպատվաստման կարիք ունեցող կանադացի հիվանդին:

 

Դոնոր Գ. Ա.-ը, տեղեկանալով, որ Կանադայում գտնվող հիվանդի ապաքինման համար ցողունային բջիջների փոխպատվաստման կարիք կա, և ինքը համատեղելի է հիվանդի հետ, ոգևորությամբ և պատրաստակամությամբ համաձայնել է օգնության ձեռք մեկնել, ինչի շնորհիվ` այսօր հաջողությամբ ավարտվել է դոնորի ցողունային բջիջների հավաքագրման փուլը և Կանադայում գտնվող հիվանդը ապաքինվելու հնարավորություն է ստացել:

Քաղաքականություն