
«Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը Հայաստանի քաղաքացիների համար կտրամադրվի անվճար

Հայաստանում արտադրված «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը ՀՀ քաղաքացիների համար կտրամադրվի անվճար, այս մասին պատվաստանյութի արտադրությանը նվիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Պետությունը պետական միջոցների հաշվին գնում կիրականացնի և անվճար կտրամդրի քաղաքացիներին այնպես, ինչպես՝ մյուս պատվաստանյութերը», - ասաց նախարարը։
Հարցին, թե հնարավոր է, որ այլ պատվաստանյութեր այլևս չներկրվեն, նախարարը պատասխանեց.
«Մեր քաղաքականությունն է հնարավորինս պահպանել պատվաստանյութերի լայն տեսականի Հայաստանում։ Որևէ պատվաստանյութ չի կարող փոխարինել բոլորին»։