Թիմը նեղվում է. ընդդիմադիր պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանի գրառման մասին
Ոչ թե չեն կեղծել դրա համար չեն հաղթել, այլ կեղծել են, ամեն միջոց գործածել են, ճնշումներ բանեցրել են ու անգամ դրանով չեն հաղթել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը` անդրադառնալով ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքին։
«Ապացույց եք ուզում՝ ամենահայտնի կեղծարարներին կգտնեք այս մարդկանց շուրջ, 《ամենանախկին》, չսիրված, տարիներ շարունակ ընտրություններ կեղծողների համբավ ունեցողներին՝ այս մարդկանց ցուցակներում։
Սա պարտությունը որպես հաղթանակ ներկայացնելու հերթական խղճուկ փորձն է։ Այս գրվածքից մոտավորապես կարելի է պատկերացնել ինչ գիշեր է եղել։ Թիմը նեղվում է, ասում է. 《շեֆ, սենց ո՞նց կլինի, մեր գործերը ոնց որ վատ են, հա՞》։ Ինքն էլ պիտի պատասխանի ու պատասխանում է։
Հայաստանում թշնամու փաստաբանի դերը ստանձնած իշխանության հեռացումը լրիվ իրատեսական է ու կախված է միայն մեզնից, մնացածը մեզ այս նպատակից շեղելու համար պատմվող պատմություններ են»,-գրել է ընդդիմադիր պատգամավորը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչի համար են նախատեսված աղմուկային շերտերը. ոստիկանությունը պարզաբանում է
Ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու, ճանապարհատրանսպորտային պատահարները կանխելու, ինչպես և եր...
Գերությունից վերադարձած Հարութի հարազատները որդուն դեռ չեն տեսակցել. նա բազմազավակ հայր է
Ռուսական կողմի միջնորդությամբ դեկտեմբերի 4-ին Հայաստան է վերադարձել 10 հայ գերի, որոնք Ադրբեջանի կողմից գերեվարվել էին ն...
Պաշտոնական Երևանը կոչով դիմեց Բաքվին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, 2021 թվականի դեկտեմբերի 6-ին Ղուբայի շրջանի Ղոնախքենդ գ...
Էջմիածնի բոլոր ընտրատեղամասերի նախնական արդյունքներով հաղթել է «ՔՊ»-ն
Էջմիածնի բոլոր ընտրական տեղամասերի նախնական արդյունքների ամփոփմամբ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:Ձ...