Հայաստանը հասցրել էր Ադրբեջանին հանձնել 3 շրջանների ականապատ դաշտերի քարտեզները. Աբրահամյան

Հայաստանում պաշտոնապես ոչինչ չհայտարարվեց 10 ռազմագերիների վերադարձի առնչությամբ տեղի ունեցած բանակցությունների մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

«Այս հարցադրումն առաջանում է, որովհետև Ադրբեջանից պնդում են, որ ՀՀ-ն իրենց է հանձնել ականապատ դաշտերի այն քարտեզները, որոնք մինչև այժմ չէր հանձնվել Ադրբեջանին։ 

Եթե չեմ սխալվում, ապա մինչև վերջերս, ՀՀ-ն հասցրել էր Ադրբեջանին հանձնել 3 շրջանների ականապատ դաշտերի քարտեզները։ 
Հայաստանի լռության, իսկ Ադրբեջանի հավաստիացումների պայմաններում, ստացվում է, որ թշնամուն է հանձնվել բոլոր այն շրջանների ականապատ դաշտերի քարտեզները, որոնք մինչև այժմ պաշտոնական Երևանը հրաժարվում էր հանձնել։ 

Հուսով եմ, որ այս թեմայով պարզաբանումներ դեռ կլինեն»,- գրել է Աբրահամյանը։

Քաղաքականություն