ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մխիթարյանի փոխանցման շնորհիվ «Ռոման» հաղթեց «Տորինոյին»
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 14-րդ տուրում երեկ երեկոյան «Ռոման» հյուրընկալել էր «Տորինոյին»:
Առաջին խաղակեսի վերջում անկյունայինը իրացնող Մխիթարյանի փոխանցումից հետո Աբրահամը բացեց հանդիպման հաշիվը: Երկրորդ կեսում հաշվի մեջ այդպես էլ փոփոխություն չգրանցվեց, և մայրաքաղաքային թիմը հաղթեց նվազագույն հաշվով:
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:
«Ռոման» 25 միավորով մրցաշարային աղյուսակում մնաց 5-րդ տեղում։ Առաջատարները 32-ական միավորով «Նապոլին» և «Միլանն» են:
Նմանատիպ հոդվածներ
Լևոն Արոնյանն այսուհետ հանդես կգա ամերիկյան դրոշի ներքո
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը դեկտեմբերի 1-ից հանդես է գալու ԱՄՆ դրոշի ներքո, փոխանցում է Sputnik-ը: ՖԻԴԵ–ի կայքում հայ...
Ունակ ենք պայքարելու այս հավաքականների դեմ. Մխիթարյանը՝ Ազգերի լիգայի մասին
Ազգերի Լիգայի խմբային մրցաշարի վիճակահանությունից հետո Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն առաջին մեկնաբ...
Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է հեռանա Ռոմայից
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթրյանը հնարավոր է հեռանա «Ռոմայից», հայտնում է La Gazzeta dello Sport-ը։ Աղբյ...
Փյունիկի կիսապաշտպանը խզել է պայմանագիրը երևանյան ակումբի հետ
«Փյունիկը» հրաժեշտ է տվել հերթական ֆուտբոլիստին։ Ինչպես տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը, ակումբից հ...