AstraZeneca-ի մշակողները կասկածի տակ են դրել համավարակի նոր ալիքը՝ «Օմիկրոն» շտամի պատճառով
Հարավային Աֆրիկայում հայտնաբերված կորոնավիրուսի նոր շտամը դժվար թե լուրջ վտանգ ներկայացնի պատվաստված մարդկանց համար, հայտարարել է պատվաստանյութերի Օքսֆորդի խմբի ղեկավար Էնդրյու Փոլարդը, փոխանցել է «Ինտերֆաքս»-ը։
«Պատվաստված մարդկանց շրջանում համավարակի նոր փուլը շատ քիչ հավանական է», - BBC 4 ռադիոյի եթերում ասել է նա:
«Մենք դրական ենք տրամադրված, քանի որ պատվաստանյութերը, ըստ էության, պետք է աշխատեն եւ պաշտպանեն նաեւ այս շտամի հետ կապված բարդություններից», - ավելացրել է Փոլարդը: «Սակայն դրանում համոզվելու համար մի քանի շաբաթ կպահանջվի»։
Նա նաեւ հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում այս շտամի դեմ նոր պատվաստանյութի մշակումն արդեն կարող է իրականացվել կարճ ժամկետներում։
Օքսֆորդի համալսարանում աշխատող Փոլարդի խումբը AstraZeneca-ի համար COVID-19-ի դեմ պատվաստանյութ է մշակել, հիշեցնում են բրիտանական լրատվամիջոցները։
Նմանատիպ հոդվածներ
Ովքե՞ր են առավել խոցելի նոր տեսակի վարակի նկատմամբ. Omicron շտամի ծագման վարկածը. ԱՀԿ. համաճարակաբան
Կորոնավիրուսի նոր տարբերակը՝ Omicron-ը (B.1.1.529), կարող էր հայտնվել իմունային անբավարարություն ունեցող անձի մոտ, ով ամ...
Մահացել է երգիչ և կոմպոզիտոր Ալեքսանդր Գրադսկին
Մահացել է խորհրդային եւ ռուս երգիչ, երգահան Ալեքսանդր Գրադսկին։ Արտիստը մահացել է գիշերը ժամը 2-ին հիվանդանոցում։ Ավելի...
«Օմիկրոն» շտամն արդեն Ռուսաստանում է. վարակման դեպքեր կան
Ռուսաստանում արդեն կան հիվանդներ, որոնք վարակված են նոր Օմիկրոնով ՝ կորոնավիրուսի շտամով։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդ...
Երգիչ և կոմպոզիտոր Ալեքսանդր Գրադսկու մահվան պատճառը հայտնի է
Երգիչ և կոմպոզիտոր Ալեքսանդր Գրադսկու մահվան պատճառը ուղեղի ինֆարկտն է, հայտնում է iz.ru-ն: 72-ամյա ժողովրդական արտիստն...