ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյան-Պուտին առանձնազրույցը
Ինչպես արդեն հայտնել ենք՝ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարներն ավարտել են Սոչիում եռակողմ բանակցությունները: Հանդիպումը տևել է 3 ժամ:
Եռակողմ բանակցություններից հետո հետո Պուտինն առանձին հանդիպում է անցկացրել Փաշինյանի հետ։
Փաշինյանը՝ Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտնել է, որ Հայաստանում 2021-ին ռուսական ներդրումների ակտիվացում է նկատվում:
«2021 թվականին նկատվում է ռուսական ներդրումների որոշակի ակտիվացում Հայաստանում: Եվ սա մեզ համար շատ կարևոր է, քանի որ կարծում եմ, որ սա ազդանշան է ներդնողների համար, որ ՀՀ-ն շատ հուսալի երկիր է տարածաշրջանում և սա, իհարկե, շատ կարևոր է մեզ համար»,-ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ, ցավոք, կորոնավիրուսի հետ կապված տնտեսական դժվարությունները շարունակվում են: ԵԱՏՄ-ի շրջանակում գրանցվել է առևտրաշրջանառության ակտիվացում:
Վարչապետը հույս հայտնեց, որ վերջիվերջո կհասնեն տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների բացման որոշմանը, որ միանշանակ կբերի առևտրատնտեսական կապերի ակտիվացման՝ ԵԱՏՄ շրջանակում և Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերություններում:
ՀՀ վարչապետը շեշտեց, որ Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունները շատ կարևոր են:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՂ հարցով եռակողմ հանդիպումը կառուցողական էր. Պուտին
Սոչիում ավարտվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ բան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ-Ադրբեջան ղեկավարների շփումները պետք է ավելի հաճախ լինեն, որ փորձենք խուսափել ճգնաժամերից. Փաշինյան
ՀՀ-ն պատրաստ է բարձր մակարդակներում ունենալ հանդիպումներ ԵԱՀԿ ՄԽ համանագահների ֆորմատով։ Մենք մեր պատրաստակամությունն են...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Սոչիի հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարություն է ստորագրվել. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Սոչիի հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարություն է ստորագրվել: [9de32cbd4...
Եղել է հանդիպում, որտեղ բաց քննարկվել են բոլոր հարցերը. Փաշինյան
Հանդիպումը եղել է ոչ թե խնդիրները թաքցնելու նպատակով, այլ եղել է հանդիպում, որտեղ բաց քննարկվել են բոլոր հարցերը։ Այսօր...