ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ-Ադրբեջան ղեկավարների շփումները պետք է ավելի հաճախ լինեն, որ փորձենք խուսափել ճգնաժամերից. Փաշինյան
ՀՀ-ն պատրաստ է բարձր մակարդակներում ունենալ հանդիպումներ ԵԱՀԿ ՄԽ համանագահների ֆորմատով։ Մենք մեր պատրաստակամությունն ենք արտահայտել բոլոր հանդիպումների հետ կապված։ Այս մասին ԶԼՄ-ի և հ/կ-ի համար կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Դեկտեմբերի 15-ի հանդիպումը ևս նորություն չէ, քանի որ ԵՄ նախագահ Շառլ Միշելը դեռևս ամռանը տարածաշրջան կատարած այցի շրջանակներում գաղափար էր առաջ քաշե՝ ասելով, որ ԱլԳ գագաթնաժողովն է տեղի ունենալու։ Ինքը այդպիսի գաղափար առաջարկեց, որ կազմակերպվի հանդիպում իմ և Ադրբեջանի նախագահի միջև։ Ես այդ գաղափարը չեմ մերժել»,-նշել է Փաշինյանը։
Ըստ նրա հայկական և ադրբեջանակն կողմի շփումները պետք է լինեն ավելի հաճախ, որպեսզի «մենք կարողանանք իրադրությունները կարգավորել, լուծումներ գտնել, փորձել խուսափել ճգնաժամերից»: