Ալիևը հայկական կողմից նախադրյալներ է տեսնում տարածաշրջանում իրավիճակը կանխատեսելի դարձնելու համար
Սոչիում կայացած բանակցություններից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
Ալիևն ասել է, որ հայկական կողմից նախադրյալներ է տեսնում տարածաշրջանում իրավիճակն ավելի կանխատեսելի դարձնելու համար:
«Բազմիցս ասել եմ, որ մենք Ադրբեջանում տրամադրված ենք շրջելու Հայաստանի հետ բազմամյա դիմակայության էջը, սկսելու նորմալ փոխգործակցության փուլը, և կարծում եմ, որ այս ձևաչափում մենք հասնում ենք մեր նպատակներին»,-ասել է Ալիևը:
«Կարծում եմ, որ մեր հանդիպման ամփոփումը կլինեն լավ արդյունքները, որոնք սպասեցնել չեն տա, և իրավիճակը տարածաշրջանում կլինի ավելի հանգիստ ու կանխատեսելի»,- ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Սոչիի հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարություն է ստորագրվել. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Սոչիի հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարություն է ստորագրվել:[9de32cbd44...
Եղել է հանդիպում, որտեղ բաց քննարկվել են բոլոր հարցերը. Փաշինյան
Հանդիպումը եղել է ոչ թե խնդիրները թաքցնելու նպատակով, այլ եղել է հանդիպում, որտեղ բաց քննարկվել են բոլոր հարցերը։ Այսօր...
Պուտինի, Ալիևի և Փաշինյանի եռակողմ բանակցություններն ավարտվել են. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը քիչ առաջ հայտնել է, որ Հայաստանի, ՌԴ, և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպու...
Հայտնի է՝ երբ կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները. РИА Новости
Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները պայմանավորվել են հանդիպել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում՝ ԵՄ-Արևելյան գործընկերության գա...