Պատվաստանյութերը մարդկանց «ապահովության կեղծ զգացում են հաղորդում». ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը նախազգուշացրել է, որ մարդկանց սոցիալականացման մակարդակը վերադառնում է մինչհամավարակային մակարդակի, ինչի հետևանքով կորոնավիրուսն ավելի շատ կտարածվի՝ հատկապես ամանորյա տոների ֆոնին:
Ինչպես փոխանցում է The Guardian պարբերականը Գեբրեյեսուսը:
Գեբրեյեսուսը նշել է, որ «պատվաստանյութերը կյանքեր են փրկում, բայց ամբողջությամբ չեն կանխում վիրուսի տարածումը». «Մեզ անհանգստացնում է անվտանգության կեղծ զգացումը, երբ մարդիկ կարծում են, որ պատվաստումը վերջ է դրել համավարակին, և որ պատվաստված մարդիկ չպետք է այլ նախազգուշական միջոցներ ձեռնարկեն»:
ԱՀԿ-ի տվյալներով՝ անցած շաբաթ աշխարհում COVID-19-ից մահացության և հիվանդացության բոլոր դեպքերի 60 տոկասից ավելին արձանագրվել է Եվրոպայում։
Ըստ Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալների՝ մինչև օրս աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսի գրեթե 260 միլիոն դեպք։ Հիվանդությունը 5 193 277 մարդու կյանք է խլել։
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայից հաստատեցին՝ Սոչիում կկայանա Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը
Կրեմլը հաստատում է ՝ նոյեմբերի 26-ին կկայանա Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Ն...
Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում տեղի կունենա․ Bagramyan26
Ըստ @bagramyan26 հավաստի աղբյուրների՝ նոյեմբերի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նի...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց
Նոյեմբերի 17-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր տեղակայված հայկական դիրքերի վրա նախոր...
Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց. պաշտոնական
Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց։ Նրան կփոխարինի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։