ԱԺ նախագահի համար նոր մեքենա են գնում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ Ազգային ժողովի ավտոմեքենաների պարկը վերածվել է մեքենաների խրտվիլակների հավաքատեղիի: Ավտոմեքենաները ավելի շատ նորոգվում են, քան ծառայում: Եվ, ահա այս իրավիճակը շտկելու համար ԱԺ ղեկավարությունը քայլեր է անում եւ որոշել է սկսել իրենից: ՀՀ Ազգային ժողովի նախագահի համար ծառայողական նոր մեքենա ձեռք կբերվի։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ նախագահին սպասարկող այժմյան ավտոմեքենան կհանձնվի Պետական գույքի կառավարման կոմիտեին։ Տեղեկացանք, որ ԱԺ նախագահի համար ձեռք են բերելու 2011 թվականի արտադրության BMV 750 xDrive LCi մակնիշի ավտոմեքենա, քանի որ, ըստ հիմնավորման, հինը պահելը ծախսատար է։
Տեղեկացանք, որ այդ մեքենան գնելու են պաշտոնական ներկայացուցչի ավտոսրահից, եւ այն համարվում է հրատապ գնում, իսկ միջոցներն էլ բյուջեի տնտեսումների հաշվին կապահովվի։ Իսկ թե մյուս մեքենաները երբ կփոխարինվեն, դեռ հայտնի չէ»:
Առավելմանրամասն՝թերթիայսօրվահամարում
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայից հաստատեցին՝ Սոչիում կկայանա Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը
Կրեմլը հաստատում է ՝ նոյեմբերի 26-ին կկայանա Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Ն...
Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում տեղի կունենա․ Bagramyan26
Ըստ @bagramyan26 հավաստի աղբյուրների՝ նոյեմբերի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նի...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց
Նոյեմբերի 17-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր տեղակայված հայկական դիրքերի վրա նախոր...
Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց. պաշտոնական
Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց։ Նրան կփոխարինի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։