«Վարդենիսցիների արտասովոր արկածները Երևանում»․ պատգամավորը՝ երեկվա դեպքի մասին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վարդենիսցիների արտասովոր արկածները Երևանում։
Մի վարդենիսցի տղամարդ որոշել էր ինքնասպանություն գործել։ Եկել, հասել էր Երևան, Հաղթանակի կամուրջ, արդեն անցել էր պողպատաձույլ նախշազարդ ճաղերն ու մին էլ, ըհը Վարդենիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուն եկավ ու համաքաղաքացուն փրկեց։ Եվ սա Վարդենիսում ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ։ Նույնիսկ ի հեճուկս ամենաբազմազբաղ գրաֆիկին ու թեժ քաղաքական պայքարին՝ քաղաքապետի իսկական թեկնածուն հերոսության համար միշտ էլ ժամանակ կգտնի։
Հ․Գ․ Ի դեպ, նկատեցի՞ք, հոգեկան տվայտանքների ապոֆեոզին հասած ձախողակ ինքնասպանը չէր մոռացել դիմակ դնել»։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում տեղի կունենա․ Bagramyan26
Ըստ @bagramyan26 հավաստի աղբյուրների՝ նոյեմբերի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նի...
Մոսկվայից հաստատեցին՝ Սոչիում կկայանա Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը
Կրեմլը հաստատում է ՝ նոյեմբերի 26-ին կկայանա Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Ն...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց
Նոյեմբերի 17-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր տեղակայված հայկական դիրքերի վրա նախոր...
Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց. պաշտոնական
Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց։ Նրան կփոխարինի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։