Քաղաքականություն
«Հայաստանը մտել է 1-օրյա պատերազմների դարաշրջանի մեջ»․ Անդրանիկ Թևանյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արյունով գծվող սահմանը․ 1–օրյա պատերազմների դարաշրջան «Խաղաղության դարաշրջանը» բացվել է։ Երեկ կրակոցների…
| «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արյունով գծվող սահմանը․ 1–օրյա պատերազմների դարաշրջան «Խաղաղության դարաշրջանը» բացվել է։ Երեկ կրակոցների աշխարհագրությունը փոխվեց։ Թշնամու թիրախում ոչ թե Սյունիքն էր, այլ Գեղարքունիքը։ Նորաբակ գյուղի հատվածում ունեցանք 1 զոհ, կան վիրավորներ։ Հայաստանը մտել է 1-օրյա չհայտարարված պատերազմների դարաշրջանի մեջ։ Սահմանազատումը, սահմանագծումն իրականացվում են ՀՀ քաղաքացու արյան միջոցով։ Նիկոլ Փաշինյանը խոստացել է «թղթով» հանձնել, բայց որպեսզի դավաճան չընկալվի, այլ ներկայանա որպես պայքարող–փրկիչ (44–օրյա պատերազմի հանգույն), թշնամու առաջ բացել է «Խաղաղության դարաշրջանի» դռները, որի արդյունքում ունենում ենք զոհեր, վիրավորներ, գերիներ։ Վերջիններս նյարդայնացնում են «փրկչին», քանզի լրացուցիչ գլխացավանք են։ Համ էլ կարող են մի օր խոսել ու պատմել սահմանում տիրող «Խաղաղության դարաշրջանի» մասին»։ |
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում տեղի կունենա․ Bagramyan26
Ըստ @bagramyan26 հավաստի աղբյուրների՝ նոյեմբերի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նի...
Մոսկվայից հաստատեցին՝ Սոչիում կկայանա Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը
Կրեմլը հաստատում է ՝ նոյեմբերի 26-ին կկայանա Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Ն...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց
Նոյեմբերի 17-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր տեղակայված հայկական դիրքերի վրա նախոր...
Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց. պաշտոնական
Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց։ Նրան կփոխարինի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։