
Բրյուսելում գերիների վերադարձի հարցը կքննարկվի. Փաշինյան

Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի պահվածքը պետք է դառնա քննարկման առարկա ոչ միայն եռակողմ, ոչ միայն ՀԱՊԿ-ում, ոչ միայն ՄԱԿ-ում, ոչ միայն Հաագայի դատարանում, որովհետև ի վերջո, այն ինչ անում է Ադրբեջանը դա հարձակում է ոչ միայն Հայաստանի ինքնիշխանության, պետականության, այո նաև ժողովրդավարության վրա։ Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԶԼՄ-ների հարցերին:
Նա նշել է, որ հնարավոր է, որ Բրյուսելում դեմ առ դեմ լինի հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ։
Անդրադառնալով Բրյուսելում կայանալիք Փաշինյան - Ալիև հանդիպմանը, վարչապետը նշել է, որ այդտեղ կքննարկվի նաև գերիների վերադարձի հարցը:
«Կքքարկվեն նաև ընդհանուր կոնտեքստային հարցեր։ Ես կարծում եմ, որ ճիշտ չէ ձևավորել ակնկալիքներ ամեն կոնկրետ հանդիպումից՝ նեգատիվ, թե՞ պոզիտիվ»,-նշել է վարչապետը։
Ըստ նրա՝ մենք պետք է բանակցենք, օգտագործենք բոլոր հանարվորութոյւնները։
«Կարևոր է որ Հայաստանում չստեղծվեն այդ բանակցությունների շուրջ գերագանահտված լուծումներ կամ դրա շուրջ փորձ արվի ապոկալիպտիկ տրամադրություններ ստեղծել»։
«Այս համատեքստում կարևոր նախաձենություն էր պաշտպանության նախարարների ուղիղ կապի հարցը, որը նպատակը միջադեպերի կանխարգելումն է։ Թե որքան արդյունավետ է դա, չեմ կարող ասել։ Ես ինքը համաձայնություն եմ տվել այդ կապին և հույս ունեմ, որ դա կամրապնդի կայությունը տարածաշրջանում»,-նշել է վարչապետը։