Արտգործնախարարությունից՝ Փաշինյան-Պուտին-Ալիև հնարավոր հանդիպման մասին
ԱԳՆ-ն չի շտապում պաշտոնապես հաստատել կամ հերքել նոյեմբերի 26-ին Սոչիում Փաշինյան-Պուտին-Ալիեւ հնարավոր հանդիպման մասին տեղեկությունը։ Մամուլի քարտուղար Վահան Հունանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է, որ երբ ձևաչափի ու տեղի մասին ձեռք բերվի համաձայնություն, կտեղեկացնեն։
«Ինչպես նախկինում ասել էինք՝ տարբեր ձևաչափով, տարբեր հանդիպումների առաջարկներ քննարկվում են և երբ որևէ համաձայնություն ձեռք բերվի ժամկետների, տեղի, ձևաչափի մասով, մենք նախօրոք, խելամիտ ժամկետներում դրա մասին կտեղեկացնենք»,- ասել է Հունանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ @bagramyan26 հավաստի աղբյուրների՝ նոյեմբերի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է նաև գնդապետ Բորիս Ավագյանը:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում տեղի կունենա․ Bagramyan26
Ըստ @bagramyan26 հավաստի աղբյուրների՝ նոյեմբերի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նի...
Մոսկվայից հաստատեցին՝ Սոչիում կկայանա Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը
Կրեմլը հաստատում է ՝ նոյեմբերի 26-ին կկայանա Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը։ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նի...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց
Նոյեմբերի 17-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր տեղակայված հայկական դիրքերի վրա նախոր...
Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց. պաշտոնական
Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց։Նրան կփոխարինի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։