Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքմենստանի նախագահը փոխվարչապետերի հետ մինի ֆուտբոլ է խաղացել

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, փոխվարչապետերն ու ռազմական եւ իրավապահ մարմինների ղեկավարներն այցելել են Աշխաբադի Օլիմպիական քաղաք, որտեղ զբաղվել են մարմնամարզությամբ ու սպորտով…

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, փոխվարչապետերն ու ռազմական եւ իրավապահ մարմինների ղեկավարներն այցելել են Աշխաբադի Օլիմպիական քաղաք, որտեղ զբաղվել են մարմնամարզությամբ ու սպորտով, հաղորդում է ՌԻԱ Նովոտսի-ն: 

«Մեր թանկագին Արկադագը (Հովանավորը) վաղ առավոտյան, սովորույթի համաձայն, մայրաքաղաքի օլիմպիական քաղաքում արել է մարմնամարզություն եւ զբաղվել տարատեսակ սպորտաձեւերով»,-նշում է Թուրքմենստանի հեռուստատեսությունը: 

Ֆիզիկական վարժանքներից հետո Թուրքմենստանի նախագահը, կառավարության անդամներն ու ուժային տեսչությունների ղեկավարները բաժանվել են թիմերի եւ խաղացել մինի ֆուտբոլ: 

Նախորդ շաբաթ երկրի ղեկավարությունը նույն կազմով զբաղվել է մարմնամարզությամբ եւ խաղացել մինի ֆուտբոլ Կասպից ծովի թուրքմենական ափին Թուրքմենբաշի քաղաքի մարզահամալիրում: 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250