ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բողոի ցույցեր Վրաստանում՝ ընդդեմ պատվաստումը հաստատող «կանաչ անձնագրերի»
Վրաստանում քաղաքացիները փողոց են դուրս եկել՝ ընդդեմ «կանաչ անձնագիր»: Նրանք կարծում են, որ իշխանությունը խտրականություն է դնում վակցինացվածների եւ չվակցինացվածներից մեջ, ինչը մարդու իրավունքների խախտում է:
Մի քանի հարյուր մարդ շարժվել է դեպի Վրաստանի խորհրդարան։
«Կանաչ անձնագրերը» մեզ զրկում են ընտրության ազատությունից։ Մեզ ստիպում են պատվաստվել։ Սա ահաբեկչություն է», - ասում են ցույցի մասնրամիցները:
Դեկտեմբերի 1-ից Վրաստանում հասարակական վայրեր մուտք գործելու համար անձը պարտավոր է ներկայացնել պատվաստումը հաստատող վկայական «կանաչ անձնագիր»։ Եթե Covid անձնագիր չունեցող անձը մուտք գործի հանային վայր, ապա տուգանքը կկիրառվի ոչ թե քաղաքացու, այլ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ, անհատ ձեռնարկատերի դեպքում տուգանքը կկազմի 2000 լարի (640 դոլար), իսկ իրավաբանական անձի դեպքում՝ 10000 լարի (3200 դոլար)։ Այս մասին հայտնում է աշխատանքի տեսչությունը։
Քաղաքացին պարտավոր է ներկայացնել «կանաչ անձնագիրե հետևյալ վայրեր մուտք գործելու դեպքում՝ ռեստորաններ, սրճարաններ, կինոթատրոններ, թատրոններ, թանգարաններ, համերգասրահներ, զվարճանքի կենտրոններ, մարզասրահներ, խաղատներ, հյուրանոցներ, հանգստավայրեր, ճոպանուղիներ և այլն։
Ինչ վերաբերում է մանկական ժամանցի կենտրոններին, ապա Covid անձնագիր պարտավոր են ներկայացնել չափահաս (18 տարեկանից բարձր) քաղաքացիները։
Անձը «կանաչ» կարգավիճակ ունի, եթե նա ամբողջությամբ պատվաստված է, կամ անցել է 72-ժամյա վավերականության PCR թեստ կամ 24-ժամյա վավերականության հակագենի թեստ, կամ վարակվել և կազդուրվել է։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիայում վառելիքի ճգնաժամ է սկսվել. կիլոմետրանոց հերթեր են
Թուրքական լիրայի ռեկորդային անկման ֆոնին Թուրքիան վառելիքի և քսայուղերի սուր պակաս ունի։ Մայրուղիներում կարելի է տեսնել...
Երևանի երկնքում «Վիտյազներ» ավիախումբն է թռիչքներ իրականացնում
Երևանի երկնքում բարձրագույն պիլոտաժի հնարքներով թռիչքներ է իրականացնում ռուս օդաչուների աշխարհահռչակ «Վիտյազներ» ավիախու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքմենստանի նախագահը փոխվարչապետերի հետ մինի ֆուտբոլ է խաղացել
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, փոխվարչապետերն ու ռազմական եւ իրավապահ մարմինների ղեկավարներն այցել...
Ովքե՞ր են առավել խոցելի նոր տեսակի վարակի նկատմամբ. Omicron շտամի ծագման վարկածը. ԱՀԿ. համաճարակաբան
Կորոնավիրուսի նոր տարբերակը՝ Omicron-ը (B.1.1.529), կարող էր հայտնվել իմունային անբավարարություն ունեցող անձի մոտ, ով ամ...