«Սա այլևս հների և նորերի պայքար չէ, սա Հայաստանում մեր ֆիզիկական գոյության համար կռիվ է». Սուրեն Պարսյան
«Իրար հերթ չտալով հրապարակվում են Խորհրդային Հայաստանի քարտեզներ, փաստաթղթեր, որոնցով փորձում են հիմնավորել այս կամ այն շրջանի Հայաստանին պատկանելը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
Իրական քաղաքականության (գերմաներեն Realpolitik) տեսանկյունից դրանք որևէ արժեք չունեցող հիմքեր են, մեր սահմանները կանցնեն այն վայրերով, որոնք կկարողանանք պահել ինքնուրույն կամ մեր դաշնակից Ռուսաստանի միջոցով։
Հիշեցնեմ, որ 1994 թվականի զինադադարից հետո Հայաստանի, Արցախի և ազատագրված տարածքների սահմանները դրվել են ուժի դիրքերից և ոչ այս կամ այն փաստաթղթի վրա հղում կատարելով։ Հետևաբար, հայ-ադրբեջանական նոր սահմանը կգծվի արյունով կամ կռվից խուսափելու ճանապարհով, ինչն արեց Ադրբեջանը 1994 թվականին՝ զիջելով գրեթե ամեն ինչ։
Գործող իշխանությունները, փորձելով խուսափել պատասխանատվությունից, մանևրում են այս երկու տարբերակների միջև, ինչի հետևանք կունենանք և՛ տարածքային, և՛ մարդկային կորուստներ։
Ճիշտ տարբերակն ընտրելու համար անհրաժեշտ է գնահատենք մեր ռեսուրսները, բարոյահոգեբանական մթնոլորտը և գործընկերների ծրագրերն այս տարածաշրջանում։ Անկախ նրանից, որ տարբերակը կընտրենք, նոր կորուստներ են լինելու. պետք է պատրաստ լինենք դրանց։
Սա այլևս հների և նորերի պայքար չէ, սա Հայաստանում մեր ֆիզիկական գոյության համար կռիվ է։
Մենք կարող ենք արդյունավետ լուծումներ գտնենք, դրա համար համազգային համախմբում է հարկավոր»,- գրել է Պարսյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինայի ՊՆ . «ՌԴ-ն հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին պատրաստվում է հարձակման»
Ռուսաստանն Ուկրաինայի հետ սահմանների մոտ ավելի քան 92 000 զինվոր է կենտրոնացրել։ Կրեմլը պատրաստվում է հարձակման հունվարի...
«Պատրաստ ենք խնդիրների կատարմանը՝ ըստ նշանակության». «Էրեբունի» օդակայանում տեղակայված ռուսական ավիաբազայի հրամանատար
Բոլոր ինքնաթիռները, որոնք գտնվում են «Էրեբունի» օդակայանում, պատրաստ են կատարել խնդիրները՝ ըստ նշանակության: Այդ մասին հ...
ԱՄՆ-ի հետախուզությունը փաստորեն ահազանգում է նոր պատերազմի մասին։ Իսկ ի՞նչ է կատարվում Հայաստանում. Ավետիք Իշխանյան
Փաստացի տեղեկություններ կան, որ Սյունիքի սահմաններում թշնամին զորքեր և ծանր զրահատեխնիկա է կուտակում։ Այս մասին ֆեյսբուք...
Ադրբեջանի զորքերը կուտակվել են Սյունիքի հետ սահմանին. Հրանտ Միքայելյան
Իմ տեղեկատվությամբ՝ Ադրբեջանի զորքերը կուտակվել են Սյունիքի հետ սահմանին, Ադրբեջանն իր հարցերը չի լուծել։ Այս մասին «Փաս...