Մեղրիի համայնքապետի եղբայրն ու զարմիկները ծեծել են կոմունալտնտեսության պետին. Aravot.am
Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանի եղբայրն ու զարմիկները նոյեմբերի 21-ին ծեծել են Մեղրիի կոմունալտնտեսության պետ Արթուր Աթանեսյանին, որն այս պահին Մեղրիի բժշկական կենտրոնում է։ Այս մասին հայտնում է Aravot.am-ը:
Կայքը փորձել է լուրը ճշտել Աթանեսյանից, սակայն վերջինիս հեռախոսին պատասխանեց Մեղրիի նախկին համայնքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մեղրու տարածքային կառույցի պատասխանատու Արարատ Թումանյանը։
«Արթուր Աթանեսյանին ստիպում են աշխատանքից ազատվելու դիմում գրի, իսկ նա հրաժարվում է։ Հենց համայնքապետը Արթուրին ասել է՝ նայի չփոշմանես, վատ կլինի։ Վահրավարի իր հողամասում այգեգործական աշխատանքներով էր զբաղված, երբ համայնքապետի եղբայրը՝ Եղիշե Զաքարյանը, հորեղբոր թոռը՝ Վարդան Զաքարյանը եւ մեկ այլ բարեկամ՝ Լիբիկ Օհանյանը, հարձակվեցին Արթուրի վրա։ Ոստիկանությունում տեղյակ են, բայց դեռ Արթուր Աթանեսյանից ցուցմունք չեն վերցրել, որովհետեւ ի վիճակի չէ ցուցմունք տալու»,- պատմեց Արարատ Թումանյանը։
Մեղրիում շրջանառվող մեկ այլ վարկածի համաձայն, կոմունալտնտեսության պետին ծեծել են, քանի որ համարձակվել էր Բագրատ Զաքարյանի անձը վիրավորող գրառում անել։ «Չեմ կարող ասել, բայց իրական պատճառը աշխատանքից ազատվելու դիմում գրելն էր։ Ոչ միայն Արթուր Աթանեսյանին, այլ շատերին են առաջարկել դիմում գրելու։ Ոմանք արդեն գրել են»,-ասաց Արարատ Թումանյանը։ Ըստ մեր զրուցակցի՝ Մեղրիում նորից վախի մթնոլորտ է ստեղծվել։ «Պատկերացնո՞ւմ եք Արթուր Աթանեսյանի մտերիմ ընկերը Ագարակի վարչական նախկին ղեկավար Գեւորգ Խաչատրյանը ականատես էր եղել դեպքին, բայց հրաժարվում է վկայություն տալ, պատճառաբանելով՝ որ շատ հեռու է եղել»,-ասաց Արարատ Թումանյանը։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական կողմի կրակոցի հետևանքով ժամկետային զինծառայող է զոհվել. ՊՆ-ն մանրամասներ է հայտնում
Նոյեմբերի 22-ին, ժամը 18։10-ի սահմաններում,Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրա...
Ջերմուկում կտեղադրվի Շուշիում սպարապետ Վազգեն Սարգսյանի քանդակի կրկնօրինակը
Ջերմուկում կտեղադրվի ռազմական և քաղաքական գործիչ, սպարապետ Վազգեն Սարգսյանի քանդակը, որը կլինի Շուշիում տեղադրված քանդակ...
Կոչ ենք անում ձեռնպահ մնալ կեղծ տեղեկություններ տարածելուց. ՀՀ ՊՆ-ն հերքում է մամուլում հրապարակված տեղեկատվությունը
Հայաստանյան լրատվամիջոցներից մեկը տեղեկություն է տարածում, թե իբր «Սյունիքում ռազմական վերջին գործողությունների ժամանակ...
7 զինծառայողի հետ փախուստի է դիմել. Նոյեմբերի 16-ի դեպքերի գործով կալանավորվել է գումարտակի հրամանատարի պաշտոնակատարը
2021թ. նոյեմբերի 16-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների կողմից ՀՀ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի մար...