Հասարակություն
Քաբուլից տարհանվել են Հայաստանի և ևս 4 երկրի քաղաքացիներ. ինքնաթիռը վայրէջք է կատարել
Իլ-76 ինքնաթիռները, որոնք տեղափոխել են Քաբուլից տարհանված մարդկանց, վայրէջք են կատարել մերձմոսկովյան Չկալովսկի օդանավակայանում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Տարհանումը կազմակերպել է ՌԴ ՊՆ-ն: Նշվում է, որ տարհանվել են Ռուսաստանի, Հայաստանի, Աֆղանստանի, Բելառուսի և Ուկրաինայի քաղաքացիները։
Ինքնաթիռում զինվորական բժիշկներ են եղել՝ ուղեկցելու և բուժօգնություն ցուցաբերելու համար։ Ինքնաթիռները նաև ավելի քան 36 տոննա մարդասիրական օգնություն են հասցրել Աֆղանստան։
Ընդհանուր առմամբ, նախատեսվում է Քաբուլից տարհանել 1000 մարդու, առաջին փուլում դուրս է բերվել 380-ը: Աֆղանստանից տարհանումը շարունակվում է օգոստոսի կեսերից, երբ երկրում իշխանությունը զավթեց Թալիբան ահաբեկչական շարժումը։ .
Նմանատիպ հոդվածներ
Թշնամին կրակել է Վերին Շորժայի ուղղությամբ. 168 am
Կոչ ենք անում ձեռնպահ մնալ կեղծ տեղեկություններ տարածելուց. ՀՀ ՊՆ-ն հերքում է մամուլում հրապարակված տեղեկատվությունը
Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ հատուկ չվերթով Բաքվից Երևան է տեղափոխվել նոյեմբերի 16-ի մարտերի ընթացքում զոհված ՀՀ ԶՈւ զինծառայողի մարմին .ՀՀ ՊՆ
Ադրբեջանական կողմի կրակոցի հետևանքով ժամկետային զինծառայող է զոհվել. ՊՆ-ն մանրամասներ է հայտնում
Ավելին Հասարակություն բաժնից
Կառավարությունն օտարման նոր որոշում է ընդունել
Սայաթ-Նովայի պողոտայում փոխվում է երթևեկության կազմակերպումը
0-ներով համարանիշերի ձեռքբերման կարգը փոխվել է
5.0