Պեսկովը` հայ-ադրբեջանական բախման մասին
Ռուսաստանը կշարունակի միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման գործում, իրավիճակը հնարավոր է կայունացնել միայն Լեռնային Ղարաբաղի շուրջ ընդհանուր պայմանավորվածությունների կատարման միջոցով, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ռուսական կողմը կշարունակի դա անել (միջնորդ լինել բանակցություններում): Մենք դեռ հույս ունենք, որ իրավիճակի կայունացման միակ ճանապարհը եռակողմ պայմանավորվածությունների իրականացումն է, և մենք կարծում ենք, որ բոլոր երկրներն առաջին հերթին պետք է կատարեն իրենց պարտավորությունները, և դա կլինի նման միջադեպերի վերսկսման երաշխիքը»,- ասել է Պեսկովը։
Նա հայտնել է նաև, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ գագաթնաժողովը ինչ-որ փուլում անհրաժեշտ կլինի, սակայն դրա համար անհրաժեշտ է բոլոր կողմերի համաձայնությունը։
«Իհարկե, ինչ-որ փուլում նման շփումները անհրաժեշտ կլինեն, բայց որպեսզի դրանք հնարավոր լինեն, դրա համար անհրաժեշտ է երեք կողմերի համաձայնությունն ու պատրաստակամությունը»,- ասել է Պեսկովը։
Նմանատիպ հոդվածներ
Փաստաթուղթը, որ դրված էր սեղանին, ես պատրաստ էի ստորագրել. Փաշինյան
«Ոչ ավելի խորացել են, ոչ էլ ավելի չեն խորացել». Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյա...
ԵԽ-ից հայտարարել են` Ադրբեջանն է նախաձեռնել ռազմական գործողությունները և կոպտորեն խախտել նոյեմբերի 9-ի հրադադարը
Եվրոպական խորհրդարանի Հարավային Կովկասի պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով զեկուցող Անդրեյ Կովա...
ՀԱՊԿ մամուլի խոսնակի արձագանքը` հայ-ադբեջաական սահանին տեղի ունեցողի մասին հարցին. Factor
Factor.am-ը գրում է. «Factor.am-ը դիմել էր ՀԱՊԿ-ի մամուլի խոսնակ Վլադիմիր Զայտենդինովին՝ պարզելու, թե ինչ դիրքորոշո...
Ի՞նչ են խոսել Ռուսաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի պաշտպանության նա...