ԵԽ-ից հայտարարել են` Ադրբեջանն է նախաձեռնել ռազմական գործողությունները և կոպտորեն խախտել նոյեմբերի 9-ի հրադադարը
Եվրոպական խորհրդարանի Հարավային Կովկասի պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով զեկուցող Անդրեյ Կովաչովը և Ադրբեջանի հարցով զեկուցող Ժելյանա Ժիվկոն համատեղ հայտարարությամբ անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին իրավիճակի սրմանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«Մենք լրջորեն մտահոգված ենք երեկվա ծանր մարտերով, որոնք հաջորդել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային լարվածության վերջերս գրանցված աճին: Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողություններն՝ ի պատասխան ենթադրյալ սադրանքներին, անցյալ տարվա նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայանգրի կոպտագույն խախտումն են, որ տեղի է ունեցել մինչ օրս՝ հանգեցնելով դեռևս չհաստատված քանակով զոհերի, վիրավորների և զինվորների գերեվարման:
Մենք կոչ ենք անում իրավիճակի շուտափույթ ապաէսկալացիայի և ողջունում ենք Եվրոպայի խորհրդի նախագահի ներգրավվածությունը և ռուսական կողմի ջանքերով գրանցված հրադադարը: Վերահաստատում ենք, որ յուրաքանչյուր հնարավոր տարաձայնություն սահմանի վերաբերյալ պետք է կարգավորվի սահմանազատման և սահմանագծման գործընթացի շուրջ բանակցությունների միջոցով, ոչ թե ուժի կիրառման և միակողմանի գործողությունների միջոցով: Դատապարտում ենք «սահմանախախտման» ցանկացած փորձ, ինչպես նկատվել է մայիսի 12-ին, երբ ադրբեջանական զորքերը ներխուժել են Հայաստանի տարածք:
Մենք աջակցում ենք տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների բացման կոչին, ինչպես նախատեսվում է նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրով, ինչը մեծապես շահավետ կլինի ողջ տարածաշրջանի համար: Դա ներառում է կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև: Հաջողության հասնելու համար կողմերը պետք է հետևեն համաձայնագրի դրույթներին և խուսափեն չափազանց ծավալուն մեկնաբանությունից: Ավելին, մտահոգված ենք Հայաստանի քաղաքները և գյուղերը միմյանց կապող՝ ադրբեջանական տարածքով անցնող ճանապարհներին ստեղծված երթևեկի խոչընդոտներով և կարծում ենք, որ նման վարքագիծը հակասում է համաձայնագրի տրամաբանությանը և բարդացնում է տեղի քաղաքացիների կյանքը:
Մենք ցավում ենք նաև, որ չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին, ներառյալ՝ Եվրոպական խորհրդարանի՝ 2021 թվականի մայիսի 20-ի բանաձևը, բազմաթիվ հայ կալանավորված անձինք, որոնք ձերբակալվել են հակամարտության հետ կապված իրավիճակում, դեռ ազատ չեն արձակվել և կրկին դիմում ենք Ադրբեջանի իշխանություններին այս հարցով: Նաև վերահաստատում ենք մեր կոչը փոխանակելու ականապատման բոլոր քարտեզները, ինչը թույլ կտա քաղաքացիներին վերադառնալ հակամարտության նախկին շրջաններ:
Եվս մեկ անգամ ընդգծում ենք ԵՄ հանձնառությունն աջակցելու վստահության հաստատմանն ուղղված միջոցներին և ցանկացած հարց բանակցությունների սեղանի շուրջ բարձրաձայնելուն, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի և հակամարտության երկարատև կարգավորման շուրջ քննարկումների վերականգնմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»:
Նմանատիպ հոդվածներ
Փաստաթուղթը, որ դրված էր սեղանին, ես պատրաստ էի ստորագրել. Փաշինյան
«Ոչ ավելի խորացել են, ոչ էլ ավելի չեն խորացել». Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյա...
ՀԱՊԿ մամուլի խոսնակի արձագանքը` հայ-ադբեջաական սահանին տեղի ունեցողի մասին հարցին. Factor
Factor.am-ը գրում է. «Factor.am-ը դիմել էր ՀԱՊԿ-ի մամուլի խոսնակ Վլադիմիր Զայտենդինովին՝ պարզելու, թե ինչ դիրքորոշո...
Ի՞նչ են խոսել Ռուսաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի պաշտպանության նա...
«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել
«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել. «Սիրելի հայրենակիցներ,Հայաստանի սահմանի արևելյան ուղղությամբ Ադրբեջան...