Քաղաքականություն
Սեյրան Օհանյանը՝ ադրբեջանցիների տարածած տեսանյութի մասին
«Ցավալի տեսահոլովակ էր հատկապես ինձ համար, քանի որ ես երկար տարիներ ծառայել եմ մեր հայկական բանակում: Զորքերին առաջին գծում մեկ հրահանգ պետք է տրված լինի՝ պահել ու պաշտպանել այն տեղամասը, որտեղ իրենք…
| «Ցավալի տեսահոլովակ էր հատկապես ինձ համար, քանի որ ես երկար տարիներ ծառայել եմ մեր հայկական բանակում: Զորքերին առաջին գծում մեկ հրահանգ պետք է տրված լինի՝ պահել ու պաշտպանել այն տեղամասը, որտեղ իրենք խնդիր են կատարում»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով հայտնի տեսանյութին, որտեղ ադրբեջանական ԶՈՒ-ն մոտենում է հայկական դիրքերին: «Երբ մարտական հերթապահության ժամանակ խախտումներ և սադրանքներ են լինում, ապա, համապատասխան ցուցմամբ, գործողությունների, զենքի կիրառման պլաններ գոյություն ունեն»,- հավելեց Պաշտպանության նախկին նախարարը: «Ի՞նչ է նշանակում՝ հենց այնպես, առանց կրակոցի հանձնվել. դա նշանակում է առաջին՝ ցուցում է տրված չկրակել, չհրահրել. ինչպես այսօրվա իշխանություններն են ասում՝ մարտական գործողություններ չլինեն: Այդ դեպքում երկու եզրակացության պետք է գանք՝ իրենք կարող են ցանկացած տարածք ներխուժել ու մենք չպետք է կրակենք: Եթե չես ուզում կրակել, բայց ուզում ես կանխարգելել առաջխաղացումը, նշանակում է՝ համապատասխան պաշտպանական, ինժեներական սարքավորումներ պետք է ձևավորես, այսինքն՝ միջդիրքային տարածությունները անընդհատ գտնվեն վերահսկողության ներքո, որ նրանք չկարողանան մխրճվել մեր հատված»,- ասաց Օհանյանը: |
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց
Նոյեմբերի 17-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր տեղակայված հայկական դիրքերի վրա նախոր...
Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց. պաշտոնական
Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց։Նրան կփոխարինի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։
ՊՆ-ն հերքում է Սև լճի տարածքում հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև ծեծկռտուքի լուրը
Ադրբեջանական որոշ տելեգրամ ալիքների կողմից շրջանառության մեջ դրված լուրը, թե իբր ՀՀ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում ծեծկ...
Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում տեղի կունենա․ Bagramyan26
Ըստ @bagramyan26 հավաստի աղբյուրների՝ նոյեմբերի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նի...