Մարդկային կորուստներ ունեցել ենք թե՛ մենք, թե՛ իրենք. Անդրանիկ Քոչարյան
Եթե օրվա մեջ հակառակորդն ունեցել է առավելություններ, օրվա վերջում այդ առավելությունները կորցրել է։ Մենք շատ դիրքեր հետ ենք բերել։
Մարդկային կորուստներ ունեցել ենք թե՛ մենք, թե՛ իրենք։ Մեր ԶՈՒ-ն մտավ մարտական գործողությունների մեջ և օրվա վերջում պարտադրեց այս պահի դրությամբ հրադադար։ Ստատուս քվոն վերականգնելը, եթե ամբողջական դիրքային կորուստների բալանսի մասին է, կարձանագրենք շատ կարճ ժամանակում։ Այս մասին «Հանրային» հ/ը եթերում նշել է ԱԺ պաշտպանության և ավտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Մեր դաշնակիցը (ՌԴ-ն- խմբ․), այնուամենայնիվ, մինչև երեկ հրադադարի ռեժիմի պահպանման հարցով երաշխավորի իր պարտավորությունները կարողանում էր իրականացնել։ Էսօր ինչ-որ բան խախտվեց, երեկ և էսօր ինչ-որ բան խախտվեց։ Բայց ես հուսով եմ, որ մեր ռազմավարական դաշնակիցը այսօր և վաղն ամբողջությամբ իր երաշխավորի կարգավիճակը կվերականգնի»,-նշել է Քոչարյանը։
Նմանատիպ հոդվածներ
Մուրադովը Հայաստան է տեղափոխել մեկ հայ զինծառայողի մարմին. Sputnik
Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն այսօր Հայատան է տեղափոխել ադ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը ագրեսոր պետություն է և պետք է զորքերը հանի ՀՀ ինքնիշխան տարածքից. Փաշինյան
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որի ժամանակ ելույթով հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...
Հայտնի է՝ երբ կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները. РИА Новости
Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները պայմանավորվել են հանդիպել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում՝ ԵՄ-Արևելյան գործընկերության գա...
Միրզոյանն ու Բայրամովը Փարիզում հանդիպել են. Ֆրանսիայի ԱԳՆ
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը հանդիպել է Ադրբեջանում և Հայաստանում իր գործընկերներ Ջեյհուն Բայրամովի և Արարա...