Հասարակություն
Գերիների ճակատագրի պարզման ու հայրենիք վերադարձնելու մասին հարցը կքննարկվի փակ նիստում
Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ-հինգերորդը պաշտոնական գրությամբ առաջարկել է հասարակական հետաքրքրություն ներկայացնող ռազմագերիների, պատանդների, անհայտ կորածների ու պահվող այլ անձանց ճակատագրի պարզման ու հայրենիք վերադարձնելու խնդիրների հարցով հրատապ քնննարկում իրականացնել:
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ առաջարկվել է նիստն անցկացնել դռնփակ:
Պատգամավորները 61 կողմ ձայնով ընդունեցին առաջարկը: Նիստին հարակից զեկուցողներ կլինեն իրավասու մարմինների ներկայացուցիչները:
Ընդդիմադիր «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները չէին մասնակցում քվեարկությանը. նրանք բոյկոտել են ԱԺ այսօրվա նիստը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա․ լարված իրավիճակ սահմանին
Արշակ Կարապետյանը խաբե՞լ է Փաշինյանին. որն է եղել ազատման պատճառը․ ArmLur
Ծանր մարտեր են ընթանում Ջերմուկ-Իշխանասար հատվածում․ Wargonzo-ն մանրամասներ է հայտնում
Քչերը գիտեն, թե ռուս խաղաղապահները ինչքան զոհ են տվել ադրբեջանական կողմի կրակոցներից․ Հոխիկյան
Ավելին Հասարակություն բաժնից
Viva-ն ձեռք է բերել Ovio-ն. մանրամասներ
Ծառուկյանի տանը պահվող կենդանիները տեղափոխվում են Կենդանաբանական այգի
4.0